Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արտակարգ դրության պատճառով երկիր վերադառնալ չկարողացող քաղաքացիների՝ կենսաթոշակների նշանակման դիմումները ներկայացնելու ժամկետը կրկին երկարացնելու հարցը քննարկման փուլում է

June 22, 2020

COVID-19 | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հաճախ տրվող հարցեր | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ | Սոցիալական ապահովության իրավունք

2020 թվականի հունիսի 2-ին ՀՔԱՎ գրասենյակը գրությամբ դիմել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Գրության բովանդակությունը վերաբերում էր կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացու մտահոգությանը: 

 

Մայիսի 26-ին ՀՔԱՎ գրասենյակ դիմած Ն.Ղ.-ը տեղեկացրել էր, որ արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն Հայաստանում աշխատանք չգտնելու պատճառով։ 2020 թ. փետրվարին լրացել է կենսաթոշակի տարիքը: Հայաստանում կենսաթոշակի անցնելու նպատակով որոշել է ետ վերադառնալ: Պայմանավորված կորոնավիրուսային վարակի տարածման իրավիճակով՝ Ն. Ղ.-ը չի կարողանում վերադառնալ։ 

 

ՀՔԱՎ գրասենյակին ուղղված դիմումի մեջ նա մտավախություն էր հայտնել, որ սահմանված ժամկետները չպահպանելու պարագայում, իրեն թոշակ կնշանակվի ոչ թե կենսաթոշակային տարիքը լրանալու, այլ թոշակի դիմելու օրից: Արդյունքում, ոչ իր պատճառով ստեղծված իրավիճակում, կարող է զրկվել օրենքով նախատեսված ժամկետներում կենսաթոշակի իր իրավունքն իրացնելու հնարավորությունից և կկորցնի հասանելիք թոշակի գումարը։

 

Գրասենյակը, սոցապ նախարարին ուղղված գրության մեջ որոշակի պարզաբանումներ էր խնդրել` ի պատասխան քաղաքացու խնդրին: 

 

Մեջբերելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ,  ներկայացվել էին օրենքից  բխող բոլոր այն իրավիճակները, որոնք վերաբերում են քաղաքացու  բարձրացրած խնդրին: 

 

Ստացվում է, որ արտակարգ իրավիճակի ու փակ սահմանների պատճառով, կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրից 3 ամսվա ընթացքում դիմում չներկայացնելը քաղաքացուն կզրկի  այդ ամիսների համար նախատեսված կենսաթոշակից։

 

Ելնելով իրավիճակից՝ ՀՔԱՎ գրասենյակը խնդրել էր նախարարին ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու Հայաստանից դուրս գտնվող և համավարակով պայմանավորված հայրենիք վերադառնալ չկարողացող անձանց կենսաթոշակի իրավունքի պատշաճ իրացումը՝ հարգելի համարելով օրենքով նախատեսված ժամկետների բացթողումը: 

 

Պատասխան գրությամբ սոցապնախարարությունը ներկայացրել էր այդ առթիվ նախարարի  2020 թ. մարտի  25-ի հանձնարարականը՝  համաձայն պարետատան ցուցումների: 

 

Այն դեպքերում, երբ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված եռամսյա կամ վեցամսյա ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ, ապրիլ կամ մայիս ամիսներին, բայց կենսաթոշակի նշանակման դիմումը ներկայացվում է մինչև 2020 թվականի հունիսի 25-ը, այն դիտարկվում է օրենքով նախատեսված ժամկետում ներկայացված:

 

Ելնելով սրանից, եթե քաղաքացին կենսաթոշակ նշանակելու համար դիմում ներկայացնի մինչև 2020 թվականի հունիսի 25-ը, նրան կենսաթոշակ կնշանակվի կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման օրվանից։

 

Նախարարությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ քննարկման փուլում է կենսաթոշակի նշանակման դիմումները ներկայացնելու ժամկետը կրկին երկարացնելու հարցը:

 

Դիտումներ՝ 743

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????