Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 10։ Չնայած հայտարարված հումանիտար հրադադարին՝ ադրբեջանական զինուժը շարունակել է թիրախավորել խաղաղ բնակավայրերը. հարվածային ԱԹՍ է կիրառվել ՀՀ գյուղերի ուղղությամբ

October 10, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ  Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։

 

Նա տեղեկացրել է, որ  անտեսելով հոկտեմբերի 10-ին մարդասիրական նպատակներով հայտարարված հրադադարը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի/ԼՂ ՊԲ ստորաբաժանումները դիմել են պատասխան միջոցների՝ կասեցնելու ադրբեջանական զինուժի գրոհը։

 

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կիրառել է հարվածային ԱԹՍ ԱՀ/ԼՂ Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղական համայնքի, նաև ՀՀ Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Արծվանիկի համայնքապետ Անուշավան Հարությունյանն հայտնել է, որ հրթիռակոծությունը սկսել է ժամը 9:30-ին, շարունակվել մինչև 11-ը։ Կա 1 զոհ։   

 

Արցախի տեղեկատվական շտաբի տվյալներով՝ նույն օրն առավոտյան հրթիռակոծվել են նաև Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները:

 

Միաժամանակ տեղեկացվել է, որ Ադրբեջանի զինված ուժերն անցել են օդային հարձակման՝ կիրառելով մեծաքանակ ԱԹՍ-ներ: Նրանք կրկին թիրախավորել են  ԱՀ/ԼՂ Հադրութ քաղաքը։

 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինուժը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ՝ մինչ հումանիտար հրադադարի հաստատումը: Չնայած հրադադարի հաստատումից ժամեր են անցել՝ զինված գործողությունները շարունակվում են:

 

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:

 

Քննարկվել է մարդասիրական նպատակներով հայտարարված հրադադարի և ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ու վերջինիս չափանիշների համաձայն գործողությունների իրականացման ընթացակարգը, որը համակարգվելու է Արցախի/ԼՂ իշխանությունների հետ:

Դիտումներ՝ 463

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????