Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 15։ Ադրբեջանը շարունակում է թիրախավորման տակ պահել Արցախի/ԼՂ և ՀՀ քաղաքացիական բնակավայրերը. կան նոր վիրավորներ ու զոհեր

October 15, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Հոկտեմբերի 15-ին Արցախի/ԼՂ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերն այսօր շարունակել են Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, ինչը պատերազմական հանցագործություն է:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքում գրել է, որ բացարձակ անմարդկային է արդեն 19 օր դիերի և գերիների փոխանակման հնարավորության բացակայությունը՝ չդադարող զինված բախումների պայմաններում: ՀՀ ՄԻՊ-ի շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են, որ սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական մեծաթիվ զինված հարձակումները տարբերակում չեն դնում ռազմական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի միջև, իսկ շատ դեպքերում դրանք ուղիղ թիրախավորում են խաղաղ բնակչությանը:

 

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը և կրկին հրթիռակոծել է Ստեփանակերտը։ Թիրախակետում քաղաքացիական ենթակառուցվածքներն են։ Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար, չկան։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացրել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տուժում են նաև երեխաները: Մեծապես վտանգված է նաև երեխաների կրթության իրավունքը։ Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախում ուսումնական բոլոր հաստատություններն անորոշ ժամանակով փակվել են։ Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա չի հաճախում դպրոց` չունի կրթության իր իրավունքն իրացնելու հնարավորություն: Պատերազմական վիճակով պայմանավորված՝ Հայաստանի տարբեր մարզերի սահմանամերձ 119 համայնքների ավելի քան 10.815 երեխա սեպտեմբերի 27-ից սկսած զրկված է առկա ուսուցման հնարավորություններից։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս համայնքների դպրոցները, ինչպես նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կազմակերպել են հեռավար դասեր։ Հազարավոր երեխաներ նույն համայնքներում չեն կարողանում մանկապարտեզ հաճախել:

 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր տեսակի թիրախավորումները, որոնք քաղաքացիական անձանց մահվան և վիրավորվելու պատճառ են դառնում:

 

Ժամեր առաջ էլ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ հումանիտար հրադադարի հերթական խախտումն է գրանցվել Արցախի/ԼՂ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում։ Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։

 

Ադրբեջանական ագրեսիային Հայաստանում և Արցախում/ԼՂ ընդհանուր 36 խաղաղ բնակիչ է զոհ գնացել, որից 3-ը ՀՀ-ում։ Խաղաղ բնակիչների շրջանում ավելի քան 100 վիրավոր կա։

Դիտումներ՝ 281

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????