Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 20: Ադրբեջանը խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում

October 20, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Հոկտեմբերի 20-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Արցախի/ԼՂ խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով: Միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով  արգելված է այն կիրառել խաղաղ բնակչության վրա: Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում: Մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չկա:

 

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ազգային ժողովում ներկայացրել է Ադրբեջանի կողմից հարձակումների հետևանքները` նշելով, որ ադրբեջանական ԱԹՍ-ների թիրախային հարձակումները Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի կոպիտ խախտում են:

 

Ավելի վաղը Արման Թաթոյանը հայտնել էր նաև, որ Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում/ԼՂ  հենց այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին: Նրանք ողջ եղելությունը պետք է արձանագրեն՝ ֆիզիկապես լինելով Արցախում, պետք է ամեն ինչ իրենց աչքով անմիջականորեն տեսնեն ու ընկալեն:

 

Ժամանակն է ապացուցելու, որ ամենաբարձր մակարդակով հայտարարվող՝ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է ու պատրանք, այլ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք:

 

Պետք է ապացուցել, որ երեխայի երջանիկ մանկության իրավունքը, մոր իրավունքը` խաղաղ երկնքի տակ դաստիարակելու կամ կյանքն արժանապատիվ վայելելու` տատիկ-պապիկների իրավունքը դեռ որևէ մեկը չի վերացրել. որևէ քաղաքական պատճառ չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա և վերջ:

 

ՀՀ և ԱՀ/ԼՂ Մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանը և Արտակ Բեգլարյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը համապարփակ զեկույց է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից միտումնավոր  թիրախավորման հետևանքով Արցախի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների մասին։ Նա նշել է, որ քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծումն իրականացվում է միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով՝ նպատակ հետապնդելով ահաբեկման և ֆիզիկական բնաջնջման ենթարկել խաղաղ բնակչությանը՝ այդ կերպ անտեսելով խաղաղ բնակչության պաշտպանությանը միտված միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերը։

 

Ներկաների ուշադրությունը հրավիրվել է նաև ռազմական գործողությունների պայմաններում ԱՀ/ԼՂ տարածքում ստեղծված համաճարակային իրավիճակին: Ընդգծվել է, որ Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների անընդմեջ խախտումները և ռազմական գործողությունների շարունակականությունը կարող են հանգեցնել Արցախի տարածքում համաճարակային աղետի:

 

Ադրբեջանի կողմից իր հսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական բնակչության նկատմամբ ծայրահեղ դաժանությամբ աչքի ընկնող վերաբերմունքի, սպանությունների և դիակապտության դեպքերի վերաբերյալ՝ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված այդ անմարդկային գործողությունների դրվագներ պարունակող տեսանյութերը սոցիալական մեդիայում համատարած դրական արձագանք են ստանում ադրբեջանական հասարակության շրջանում։

 

Իր զեկույցում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, որոնց թիրախն են քաղաքացիական բնակչությունը և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքները, ինչի հետևանքով ՀՀ բնակչության շրջանում արձանագրվել են զոհեր և վիրավորներ, ինչպես նաև լուրջ նյութական վնաս է հասցվել բնակելի ֆոնդին և սոցիալական նշանակության հաստատություններին:     Արման Թաթոյանն անդրադարձել է նաև իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների թիրախավորմանը, որը կրում է միտումնավոր և հետևողական բնույթ։ Ա. Թաթոյանն այս գործելաոճը որակել է որպես  հանցանք խոսքի ազատության դեմ և միջազգային իրավունքի կոպիտ խախտում:   

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում բարձրացրել է Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչությունը խաղաղ բնակչության դեմ և ռազմական գործողություններում օգտագործելու անթույլատրելիության խնդիրը: Հղում կատարելով այն հանգամանքին, որ Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնական նպատակներից մեկը այդ մեծ տարածաշր ջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովումն է, միջազգային ահաբեկչության համատեղ հակազդումը՝ Արթուր Դավթյանն անթույլատրելի է համարել ռազմական գործողություններին ահաբեկչական տարրի ներգրավումը, խաղաղ բնակիչների, զինծառայողների նկատմամբ ահաբեկիչ ծայրահեղականներին բնորոշ վայրագությունների իրականացումը:

 

Մինչ  օրս ադրբեջանական ագրեսիային զոհ է գնացել ընդհանուր թվով 39 խաղաղ բնակիչ. 37-ը՝ ԱՀ/ԼՂ-ում, 2-ը՝ ՀՀ-ում:

 

Լուսանկարը՝ Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

 

Դիտումներ՝ 508

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????