0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Վերաքննիչ դատարանը անհիմն է համարել առաջին ատյանի դատարանի վճիռը

September 10, 2021

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2021 թ․ հուլիսի 20-ին որոշեց բեկանել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության, քանի որ առաջին ատյանի դատարանը վճիռ էր կայացրել՝ առանց քննության ենթարկելու վերաքննիչ բողոքի հիմքում դրված հանգամանքը։

 

Դեռևս 2014 թվականի հունվար ամսից մինչև 2018 թվականի սեպտեմբեր ամիսը տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կազմված եզրակացությամբ հաստատվել է, որ այն դպրոցը, որտեղ աշխատում է Ա.Գ.-ն, ունի 12 դասարան, որից մեկը` երկհամակազմ, հետևաբար՝ այդ ընթացքում Ա.Գ.-ն պետք է վարձատրվեր 1 լրիվ դրույք աշխատանքային ծանրաբեռնվածության համար, և ըստ աշխատանքային պայմանագրի` նրան պետք է վճարվեր նաև սահմանված զինվորական դրույքաչափերին համապատասխան լրավճար. քանի որ նա ունի ավագ լեյտենանտի զինվորական կոչում, նախատեսված դրույքաչափը կազմում է 5,740 ՀՀ դրամ։ 

 

Ա.Գ.-ի իրավունքների պաշտպանությունն ստանձնել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը և դիմել դատարան՝ չվճարված աշխատավարձի, հաշվեգրված տուժանքի բռնագանձման պահանջներով։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր հայցը, ներկայացվել էր վերաքննիչ բողոք։

 

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը հայցվորի զինվորական կոչման դրույքաչափի վերաբերյալ քննություն չի իրականացրել, ինչի արդյունքում վերաքննիչը չի կարող գնահատել այդ հիմքի հիմնավորվածությունը։

 

Վերաքննիչը հայցը՝ զինվորական կոչման հավելավճարի և դրա նկատմամբ տուժանքի բռնագանձման պահանջը մերժելու մասով, բեկանել է և ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

 

Բանն այն է, որ Ա․ Գ․-ի աշխատանքային պայմանագրով հստակ նախատեսված չէ հիմնական աշխատավարձի չափը, այլ պայմանագրի 4.1. կետով նշված է, որ զինղեկի համար ապահովում է աշխատավարձ՝ ըստ տվյալ ուսումնական տարվա դասաժամային ծանրաբեռնվածությամբ սահմանված դրույքաչափի, ինչպես նաև, վճարվել է  հավելավճար։

 

Ընդ որում՝ 2014 թ․ հունվարից մինչև 2018 թ․ հունվար ընկած ժամանակահատվածի համար Ա․ Գ․-ին վճարված  ընդհանուր աշխատավարձում չի հստակեցվում դրանից հիմնական աշխատավարձի չափը՝ ի տարբերություն 2018 թ․ սեպտեմբեր ամսվա։

 

Զինվորական կոչման հավելավճարը 2015-2017 թթ․ ներառված է եղել 84.164 ՀՀ դրամ աշխատավարձի մեջ, որից հիմնական աշխատավարձի և հավելավճարի չափերը այդ հաստիքացուցակներով հստակեցված չեն: Դրա հետ մեկտեղ՝ 20.08.2014 թվականի հաստիքացուցակով Նախնական զինվորական պատրաստության և Անվտանգ կենսագործունեության ուսուցչի հաստիքային միավորը սահմանված է եղել 1 դրույք՝ 110.000 ՀՀ դրամ աշխատավարձով, իսկ Զինղեկի կոչման համար սահմանվել է 3939 ՀՀ դրամ աշխատավարձ, այլ ոչ թե՝ 5740 ՀՀ դրամ։

 

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ փաստերով չի հաստատվում, թե Ա․Գ․-ի՝ որպես Նախնական զինվորական պատրաստության և Անվտանգ կենսագործունեության ուսուցչի հիմնական աշխատավարձը, ի վերջո, որքան գումար է կազմել։ Եվ հնարավոր չէ որոշել, թե 84.164 ՀՀ դրամ աշխատավարձից որքան մասն է կազմել Ա․ Գ․-ի հիմնական աշխատավարձը, որքանը՝ կոչման հավելավճարը, որպեսզի հնարավոր լինի նաև պարզել Ա․ Գ․-ին փաստացի վճարված հավելավճարի չափը:

 

Այս հիմնավորումներով Վերաքննիչը 2021 թ․ հուլիսի 20-ին բեկանել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և գործն այդ մասով ուղարկել նոր քննության։

 

Նշենք, որ աշխատողին վճարվող հավելավճարը համարվում է լրացուցիչ աշխատավարձ, որը հաշվարկվում է հիմնական աշխատավարձի նկատմամբ և վճարվում է աշխատողին նրա որակավորման, ներառյալ՝ նրա ունեցած կոչման համար, հետևաբար՝ յուրաքանչյուր դեպքում աշխատողին սահմանված հավելավճարի վճարման փաստը բացահայտելու համար նախ անհրաժեշտ է պարզել, թե աշխատողին վճարման ենթակա հիմնական աշխատավարձի չափը որքան գումար է կազմում:





Դիտումներ՝ 33

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????