0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Թումոյի աշխատակցի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հրամանը դատարանը անվավեր ճանաչեց

April 13, 2021

COVID-19 | Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Անդրանիկ Պապոյանի` Սիմոնյան կրթական հիմնադրամի՝ կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանն անվավեր ճանաչելու պահանջը։

 

2020 թվականի սեպտեմբերի 8-ին Անդրանիկ Պապոյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դիմել էր դատարան՝ իր աշխատանքային իրավունքների վերականգնման հարցով․ նրա դեմ անհիմն կարգապահական տույժ էր սահմանվել։

 

Դեռևս 2017 թվականին Անդրանիկ Պապոյանի և Սիմոնյան կրթական հիմնադրամի միջև կնքվել էր աշխատանքային պայմանագիր, որով նա նշանակվել էր սպորտային միջոցառումների համակարգող, ինչպես նաև կատարել անմիջական ղեկավարի գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով տրված  հանձնարարությունները։ ՀՀ-ում արտակարգ դրություն սահմանվելուն պես Հիմնադրամը աշխատանքները սկսել է իրականացնել հեռավար։ Սիմոնյան կրթական հիմնադրամի Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Անուշ Աբգարյանը, ով Անդրանիկ Պապոյանի անմիջական ղեկավարն էր, էլեկտրոնային եղանակով հանձնարարել էր «Թումո» կենտրոնի անդամների ծնողներին զանգեր կատարել, նրանցից մի շարք տվյալներ ճշտել և դրանք «Google առցանց հարցման» համակարգում գրանցել։ 

 

Ըստ Հիմնադրամի՝ Ա․ Պապոյանը չի իրականացրել անմիջական ղեկավարի հանձնարարությունները, ավելին՝ «Google առցանց հարցման» համակարգում գրանցել է կեղծ տվյալներ և աշխատանքային հեռախոսահամարից կատարել է անձնական զանգեր, որի պատճառով էլ ստացել է գրավոր բացատրություն ներկայացնելու մասին ծանուցում։

 

Ա․ Պապոյանը նշում է. «Հնարավոր է՝ որևէ տեղ սխալված լինեմ իմ աշխատանքում, ինչը չեմ բացառում, սակայն, երբ առաջարկել եմ քննարկել, նրանք չեն ցանկացել, հրաժարվել են՝ ասելով, որ դա իրենց վերջնական որոշումն է, և որ իրենք քննարկելու ոչինչ չունեն»։ Վերահաստատելով այն միտքը, որ իր համար անհասկանալի է՝ աշխատանքային որ գործառույթներն է թերի կատարել, Անդրանիկը իր վարքագծի վերաբերյալ գրավոր բացատրություն չի ներկայացրել։ 

 

«Ինձ առաջարկել են կամավոր դուրս գալ աշխատանքից, սակայն երբ ՀՔԱՎ-ի փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո հրաժարվեցի, ինձ նույն օրվա մեջ  պարապուրդի են ուղարկել, ծանուցել են, որ ես աշխատանքից ազատված եմ, և իմ նկատմամբ նկատողություն է կիրառվել»,-ասում է Անդրանիկը։

 

Ա․ Պապոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է սահմանվել, այնուհետև կիրառվել «խիստ նկատողություն» կարգապահական տույժ։

 

Ա․ Պապոյանի կարծիքով՝ իր նկատմամբ սահմանված տույժը անհիմն և ոչ իրավաչափ է։ Այդ հրամանի հիմքում ընկած են որևէ իրավական ակտով չսահմանված աշխատանքային պարտականություններ, որոնք այնքան որոշակի և հստակ չէին, որպեսզի իր գործողությունները ևս  համապատասխան լինեին։

 

Դատարանը պահանջել է Հիմնադրամին մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել Ա․ Պապոյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը և դրա հիմքում ընկած փաստերը հաստատող և հիմնավորող ապացույցները․ ներկայացվել է միայն հրամանի պատճենը։

 

Դատարանը, հաշվի առնելով, որ չեն ներկայացվել բավարար իրավական և փաստական հիմքեր, 2020 թվականի դեկտեմբերի 29-ին վճռեց բավարարել Ա․ Պապոյանի՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի՝ կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանն անվավեր ճանաչելու պահանջը։

 

Ի դեպ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամը այս վճռի դեմ 2021 թ․ հունվարին վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Սակայն Վերաքննիչ դատարանը փետրվարի 23-ին բողոքը վերադարձրել է՝ փաստաթղթերի բացակայության պատճառով։

 

ՀՔԱՎ աշխատանքային իրավունքների հարցերով իրավախորհրդատու Սոֆյա Պետրոսյանի խոսքով՝ գործատուների կողմից կարգապահական տույժի կիրառման կարգի խախտումը տարածված խնդիր է։

 

Տվյալ դեպքում խնդիրն առավել ցայտուն դրսևորվեց կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և դրա հետևանքների վերացման ժամանակահատվածում, երբ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման պայմաններում գործատուի կողմից աշխատողից պահանջվում է կատարել իր աշխատանքային գործառույթների մեջ չմտնող աշխատանք, ինչն իրավաչափ չէ և արդյունք է «աշխատանքային կարգապահություն» հասկացության սխալ մեկնաբանման։

Դիտումներ՝ 905

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????