Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ասյա Խաչատրյանը բողոքարկել է Արցախի ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու որոշումը

January 14, 2019

Ասյա Խաչատրյան | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Նորություններ

Անցած տարվա փետրվարին Արցախի ոստիկանությունում արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացած Ասյա Խաչատրյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ բողոքարկել է դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու՝ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Դ. Դալլաքյանի  2018թ. դեկտեմբերի 7-ի որոշումը:

 

2018 թ. փետրվարին Ստեփանակերտի ոստիկանության աշխատակիցները Ասյային հետապնդել են 3 օր շարունակ, Ասյայի փոխանցմամբ` տարբերվող արտաքինի և փողոցում ծխելու պատճառով: Ոստիկանները նախ մոտեցել են ուշ երեկոյան Ստեփանակերտի փողոցներում զբոսնող Ասյային, պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ հաջորդող երկու օրերին գնացել են նրա բնակարան, խուզարկել այն և Ասյային տարել ոստիկանություն, որտեղ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել, վիրավորել ու բռնություն գործադրել, չեն ապահովել փաստաբանի ներկայություն:

 

Դեպքից հետո Ասյա Խաչատրյանը հաղորդում է ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազություն: Գործն այժմ քննում է ՀՀ hատուկ քննչական ծառայությունը: Գործի քննության ընթացքի վերաբերյալ տուժող կողմը տեղեկատվություն չունի: Հունվարի 9-ին Ա. Խաչատրյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը տեղեկատվություն ստանալու ակնկալիքով դիմել է վարույթն իրականացնող մարմնին, սակայն պատասխան դեռևս չի ստացել:

 

Քրեական գործը կարճելու՝ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Դ. Դալլաքյանի որոշման դեմ բողոք է ներկայացվել ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:

 

Բողոքում նշվել է, որ վարույթն իրականացնող մարմինը օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել և դրանով խախտել է Ասյա Խաչատրյանի՝ արդարացի քննության իրավունքը:

 

Վարույթն իրականացնող մարմինը, տեղեկատվություն ունենալով նրա նկատմամբ Արցախի ոստիկանությունում ֆիզիկական և հոգեբանական բռնության մասին, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու միջոցներ չի ձեռնարկել:

 

Այս համատեքստում վկայակոչվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որով բացարձակապես արգելվում է խոշտանգումն ու վատ վերաբերմունքը, վկայակոչվել են նաև այդ իրավունքին առնչվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ:

 

Այդ որոշումների տրամաբանությամբ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր նշանակել բժշկական և հոգեբանական փորձաքննություններ, կատարել առերեսում, ապահովել գործի քննության ողջամիտ քննություն, ինչը կկանխեր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած ոստիկանների միջև հանցավոր համաձայնության ձեռքբերումը:

 

Ոչ պատշաճ քննության արդյունքում ճիշտ չի որակվել նաև ոստիկանների արարքը. այն պարունակում է ոչ միայն պաշտոնեական լիազորությունների սահմանազանցման, այլ նաև՝ խոշտանգման հատկանիշներ:

 

Ասյա Խաչատրյանը ԱՀ գլխավոր դատախազից պահանջել է իրավական գնահատական տալ վարույթն իրականացնող մարմնի գործողություններին, վերացնել քրեական գործի վարույթը կարճելու՝ 2018թ. դեկտեմբերի 7-ի որոշումը և գործն ուղարկել նախաքննության:

 

Դիտումներ՝ 2982

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????