Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաստատել է երեխաների անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ ՀՔԱՎ-ի կողմից բարձրացված խնդիրը

August 15, 2023

Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք | Գործունեություն | ԶԼՄ մշտադիտարկում | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Իրավունքներ | Պետական կառույցներ | ՏԻՄ գործունեություն | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Համայնքների ղեկավարների և ավագանու որոշումներով չպետք է հրապարակվեն մարդկանց զգայուն անձնական տվյալներ և նման տվյալների հրապարակման համաչափությունն առերևույթ հիմնավորված չէ․

 

ՀՔԱՎ գրասենյակը տարեսկզբին անդրադարձել էր տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներում երեխաների անձնական տվյալների և մասնավոր կյանքին վերաբերող տեղեկությունների ներառման և հրապարակման խնդիրներին` մասնավորապես ՏԻՄ այն որոշումներում, որոնք վերաբերում են անչափահասների՝ ընտանիքների հետ վերամիավորման հարցին, վերջինիս հիմք ծառայող հանգամանքներին, խնամքի և դաստիարակության հետ կապված հարցերին։ Այս տեղեկությունների հրապարակումը գտնվում է անչափահասների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի դաշտում, միջամտում է երեխաների մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը և հակասում երեխայի լավագույն շահին։ 

 

Նման խախտումների բացառման համար կազմակերպությունն առաջարկել էր օրենսդրական և գործնական լուծումներ։ Որպես երեխաների անձնական տվյալների պաշտպանության արդյունավետ օրենսդրական երաշխիք՝ առաջարկվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածում նախատեսել համայնքի բնակիչների անձնական տվյալների ապաանձնավորված հրապարակման, ինչպես նաև անձնական կյանքին վերաբերող տվյալների հրապարակման արգելքի վերաբերյալ կարգավորումներ։ Որպես գործնական լուծում՝ ՏԻՄ-երի պաշտոնական կայքէջերում, որտեղ հրապարակվում են կայացվող որոշումները, ապաանձնավորել անչափահասների մասնավոր կյանքին վերաբերող տեղեկությունները։

 

Նշված խնդրի առնչությամբ վերոգրյալ առաջարկներով Կազմակերպությունը դիմել է ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ համայնքի ղեկավարին (խնդիրն արձանագրել ենք այս համայնքի պաշտոնական կայքում)։ 

 

Ի պատասխան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարը, անտեսելով այն հանգամանքը, որ, ամեն դեպքում, անկախ իրավական ակտի տեսակից՝ երեխաների անձնական տվյալները հրապարակվում են, հայտնել է, որ երեխաների անձնական տվյալները հրապարակվում են «անհատական իրավական ակտերով», մինչդեռ անհատական իրավական ակտի հրապարակման պարտադիր պահանջ առկա չէ, հետևաբար այն կարող է և չտեղադրվել, եթե պարունակում է անձնական կյանքին վերաբերող տվյալներ և առնչվում է երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքին: 

 

ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը 31․07․2023թ․ գրությամբ հայտնել է, որ կազմակերպության ահազանգի հիման վրա Գործակալությունը նախաձեռնել է ավելի լայն ուսումնասիրություն, մասնավորապես, ուսումնասիրել է բոլոր մարզերի համայնքների ղեկավարների և ավագանու որոշումները և դրանցում հայտնաբերել ոչ միայն երեխաների, այլ նաև այլ զգայուն անձնական տվյալների առկայությունը և հրապարակումը։ Գործակալությունն արդյունքում հանգել է եզրակացության, որ մի կողմից մարզերի համայնքների ղեկավարների և ավագանու որոշումներով հրապարակվում են մարդկանց զգայուն անձնական տվյալներ, մյուս կողմից, նման տվյալների հրապարակման համաչափությունն առերևույթ հիմնավորված չէ: Գործակալության ուսումնասիրության արդյունքները, համապատասխան օրինակները և տվյալների մշակման խնդիրները ներկայացվել են որպես առաջարկված օրենսդրական փոփոխության հիմնավորում:

 

Մեր գրության և դրա առիթով իրականացված ուսումնասիրության արդյունքում Գործակալությունն առաջարկել է ՀՀ արդարադատության նախարարությանը (տեղեկացնելով նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին) լրացում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում՝ նախատեսել, որ համայնքի պաշտոնական համացանցային կայքում համայնքի ղեկավարի և ավագանու ընդունած այն նորմատիվ իրավական ակտերը, որոնք կպարունակեն անձնական կյանքի տվյալներ, կենսաչափական անձնական տվյալներ, հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ կամ երեխայի անձնական տվյալներ, պետք է հրապարակվեն այդ տվյալներն ապաանձնավորած:

 

Շնորհալություն ենք հայտնում Գործակալությանը խնդրի առնչությամբ ցուցաբերած կառուցողական և հետևողական մոտեցման համար՝ ակնկալելով իրավասու այլ պետական մարմիններից օրենսդրական փոփոխության շուտափույթ իրականացում։

Դիտումներ՝ 184

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????