Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն պարտավոր է վճարել 30 հազարական եվրո Հովհաննիսյանը և Կարապետյանը ընդդեմ Հայաստանի գործով

October 17, 2023

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Կյանքի իրավունք | Մարդու իրավունքների Եվրոպական դատարան | Ռազմավարական գործեր

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է 30 հազարական եվրո վճարել Մ․ Հովհաննիսյանին և Ս․ Կարապետյանին՝ նրանց որդիների կյանքի իրավունքի խախտման համար։ 

 

Հովհաննիսյանի որդին՝ Ռ․Հովհաննիսյանը և Կարապետյանի որդին՝ Ա․Սարգսյանը անցել են պարտադիր զինվորական ծառայության համապատասխանաբար 2009 և 2008 թթ․։ Երկուսն էլ ծառայել են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի  36534 զորամասում։ 2010 թվականի հուլիսի 28-ին, Հովհաննիսյանն ու Սարգսյանը՝ 4 ծառայակիցների հետ հայտնաբերվել են սպանված։

 

Դեպքի վայրում զննություն իրականացնելիս հայտնաբերվել է հրազենը՝ կալաշնիկով ավտոմատ, որով սպանվել էին զինվորները,  այն մահացածներից Կ․Ա․-ի ոտքերի մոտ է եղել։ Հարցաքննվողները փաստել են, որ փոխգնդապետ Վ.Պ.-ն սպանություններից ժամեր առաջ փոխգնդապետ Ս.Գ.-ի հետ գնացել է դիրքեր, որտեղ գտել են հերթապահություն իրականացնող զինծառայողներին քնած։ Շարքային Դ.Հ.-ն հայտնել է, որ լսել է ինչպես է փոխգնդապետ Վ.Պ.-ն վիրավորում, հարվածում  Կ․Ա․-ին ու ծառայակից Ա.Ս․-ին։  Այնուհետ Դ․Հ․-ն  լսել է ինքնաձիգի լիցքավորման ու անմիջապես հետո հրազենի տևական արձակումների ձայնը:

 

Քննությունը պարզել է, որ Հուլիսի 28-ին Կ.Ա.-ն իրեն հատկացված «Կալաշնիկով» ավտոմատից կրակել է իր ծառայակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով 5 զինծառայողները  ակնթարթորեն մահացել են։ Անմիջապես հետո  ինքնասպան է եղել Կ․Ա․-ն։ Բժշկական փորձաքննությունները ցույց են տվել, որ բոլոր զինծառայողները օգտագործել են  քիչ քանակով ալկոհոլ, իսկ Կ․Ա․-ն եղել է հարբած։

 

Մինչև զինծառայության անցնելը, 1992-ից Կ․Ա․-ն բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այնտեղ բազմաթիվ անգամներ դատապարտվել է բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, ապօրինի հրազենի և թմրանյութերի պահպանման և ուղղիչ հիմնարկից փախչելու համար: 2009-ին ԱՄՆ-ից արտաքսվել է Հայաստանի Հանրապետություն և զորակոչվել բանակ։

 

2012 թվականի հուլիսի 28-ին քննիչ Մ.Բ.-ն որոշել է կարճել վարույթը այն հիմքով, որ իրավախախտումներ կատարած անձինք, մասնավորապես՝ շարքային Կ.Ա.-ն (երկու և ավելի անձանց սպանություն) և ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն (պաշտոնական լիազորությունների չարաշահում) մահացել է։ 

 

ՀՔԱՎ-ը՝ ի դեմս ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի և կազմակերպության փաստաբան Արայիկ Զալյանի ստանձնել է Հովհաննիսյանի և Կարապետյանի իրավունքների պաշտպանությունը ներպետական  ատյաններում, ապա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

 

Այսօր՝ 17․10․2023-ին ՄԻԵԴ-ը հրապարակել է վճիռը՝  հօգուտ Հովհաննիսյանի և Կարապետյանի։ Ըստ վճռի Հայաստանը խախտել է ՄԻԵԴ 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի նյութաիրավական և դատավարական բաղադրիչները, նաև 13-րդ հոդվածը։ Զինծառայողները չէին սպանվի, եթե զորամասի հրամանատարությունը ուսումնասիրեր Կ․Ա․-ի Միացյալ Նահանգներում գտնվելու ժամանակ նրա կատարած իրավախախտումները, նրա արտաքսումը և զինծառայության զորակոչվելու հանգամանքները, պահպանվեր հրազենը բեռնաթափելու և պահեստավորվելու ընթացակարգը, չկիրառվեին ոչ կանոնադրական, փողոցային մեթոդները։ 

 

ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն պարտավորվում է վճարել 30 հազարական եվրո Մ․ Հովհաննիսյանի և Ս․ Կարապետյանի որդիների կյանքի իրավունքի խախտման համար։ ՄԻԵԴ վճիռը՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 1522

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????