Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության դիտարկման արդյունքները 18։00 դրությամբ

June 20, 2021

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն այսօր՝ հունիսի 20-ին, 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը հետևում է ընտրությունների ընթացքին 200-ից ավել ընտրատեղամասերում, տարածքային և կենտրոնական հանձնաժողովներում:

 

Առաքելության դիտորդները ժամը 18:00-ի դրությամբ արձանագրել են հետևյալ խախտումները․

 

Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (84 տեղամաս) 38%-ում:

 

Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի (70 տեղամաս) 31.5%-ում։ Ըստ դիտարկումների, սակայն, այս դեպքերի միայն 7 տոկոսում է եղել քվեարկությունը վերահսկելու դիտավորություն:

 

Վկայականը տեսանելի չկրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (48 տեղամաս) 21.5%-ում:

 

Քվեարկելուց հետո քվեարկելու մասին այլ անձանց հայտնելու կամ բարձրաձայն հայտարարելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (34 տեղամաս) 15%-ում: Ընդ որում, տարբեր տեղամասերում քաղաքացիները, օրինակ, բացականչել են «Ապագան ընտրի», «Քոչարյան ընտրի, լավ կլինի», ցուցադրաբար պատռել են բոլոր քվեաթերթիկները մեկից բացի, ցույց են տվել տարբեր թվեր:

 

Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (38 տեղամաս) 17%-ում:

 

Դիտարկված տեղամասերի (20 տեղամաս) 10%-ում օգնողը չի հարցրել ընտրողի կամքը:

 

Քվեարկելուց հետո քվեասենյակից չհեռանալու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 4․5%-ում:

 

Ընտրողներին ոչ բոլոր քվեաթերթիկներն են տրամադրվել (22 տեղամաս) տեղամասերի 10%-ում, քվեաթերթիկներ լուսանկարելու դեպքեր արձանագրվել են տեղամասերի 4%-ում, դուրս հանելու դեպքեր՝ 10%-ում:

 

Քվեաթերթիկների խոտանի նոր դեպքեր չեն արձանագրվել, սակայն նկատելի է, որ չօգտագործված քվեաթերթիկների արկղում քվեաթերթիկները հաճախ վնասվում են այնպես, որ դրանք հնարավոր չլինի օգտագործել:

 

Դիտարկված տեղամասերի (17 տեղամաս) 7.6%-ում զետեղված են եղել քարոզչական նյութեր կամ արվել են քարոզչական կոչեր: Ընդ որում, եղել են, օրինակ, «Հայաստան» դաշինքի համարով շապիկներ կրելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քվեարկելու բարձրաձայն կոչերի, տեղամասում միմյանց «պատիվ ունեմ»-ով ողջունելու դեպքեր, որպես քարոզչանյութ օգտագործվել են շապիկներ, նոթատետրեր և այլն:

 

Դիտարկված տեղամասերի 28%-ում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողների անունները բացակայել են ընտրողների ցուցակում:

 

Դիտարկված տեղամասերի (38 տեղամաս) 17%-ում գրանցվել են դեպքեր, երբ վստահված անձինք փորձել են իրենց վրա վերցնել հանձնաժողովի նախագահի գործառույթները:

 

Վիճաբանություն է գրանցվել տեղամասերի (53 տեղամաս) 24%-ում՝ հիմնականում վստահված անձանց, ընտրողների, հանձնաժողովի անդամների, իսկ 6 դեպքում այլ տեղական ՀԿ-ների դիտորդների մասնակցությամբ: Այս վիճաբանությունների զգալի մասը «Անկախ դիտորդի» դիտորդների կողմից գնահատվել է որպես սադրանք:

 

Այլ անձի փոխարեն ստորագրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 4.5%-ում:

 

Դիտարկված տեղամասերի (8 տեղամաս) 3․6%-ում գրանցվել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամը ոչ բոլոր քվեաթերթիկներից է տվել ընտրողին:

 

Քվեաթերթիկները քվեասենյակից դուրս հանելու փորձեր եղել են դիտարկված տեղամասերի 14%-ում: Ընդ որում՝ դիտարկված տեղամասերի 2 տոկոսում այդ փորձերը ստացվել են:

 

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը օրվա ընթացքում ընտրական հանցագործությունների մասին 7 հաղորդում է ներկայացրել, այդ թվում՝ մեկը՝ նախապատրաստվող հանցագործության մասին:

 

Նշենք, որ դիտորդական առաքելությունը շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների, շրջիկ դիտորդական խմբերի, ինչպես նաև ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկների և լրատվամիջոցների մշտադիտարկման միջոցով:

 

Դիտումներ՝ 282

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????