Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Զինծառայողների և զորակոչիկների իրավունքները և պարտականությունները» թեմայով դասընթաց Գյումրիում

March 18, 2019

Գործունեություն | Կարողությունների զարգացում | Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար | Նորություններ

Մարտի 18-ին ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամում տեղի ունեցավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Զինծառայողների և զորակոչիկների իրավունքները և պարտականությունները» թեմայով դասընթաց, խորհրդատվություն և աջակցություն։ Շիրակի մարզում խորհրդատվությունների և դասընթացների համակարգողը Հարթակների փոխակերպման հիմնադրամն է։

 

Դասընթացի նպատակն է զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկներին, զինծառայողներին և նրանց հարազատներին իրազեկել իրենց իրավունքների և պարտականությունների մասին, տրամադրել տեղեկություններ վերջին ժամանակահատվածում իրականացված օրենսդրական փոփոխությունների մասին: Դասընթացի ժամանակ մասնակիցները ծանոթացան նախազորակոչային, զորակոչային ժամանակահատվածի և զինվորական ծառայության ընթացքում իրենց իրավունքներին և պարտականություններին, զորակոչի գործընթացում ներգրավված մարմինների գործունեությանը, անհրաժեշտ ընթացակարգերին, մասնավորապես՝ զինվորական հաշվառման, ծանուցման, բժշկական հետազոտությունների, որոշումների կայացման, որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկման մեխանիզմներին և այլ հարցերի:

 

Դասընթացին և դրանից հետո անհրաժեշտության դեպքում մասնակիցներին կտրամադրվի իրավական և բժշկական խորհրդատվություն, հարկ եղած դեպքում կազմակերպության իրավաբանը կներգրավվի բողոքարկման և դատական պաշտպանության գործընթացում, եթե քաղաքացիները համաձայն չեն իրենց պիտանիության վերաբերյալ կայացված որոշումների հետ:

 

Լուսանկարը՝ Transforming Platforms Right-Making Activities Foundation - Armenia

 

Այլ լուսանկարներ հասանելի են ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 1115

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????