ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 | Ընտրական գործընթաց | Տեսադարան | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
«Ընտրությունները շատ հետաքրքիր լյուստրացիա են, բայց դրանք կարճաժամկետ լյուստրացիա են։ Պետք է շարունակական լյուստրացիա արվի՝ փոխելու համար իրավիճակը, որպեսզի հաջորդ ընտրությունների ժամանակ երևա այն, ինչ ստեղծել ես»։
Այս կարծիքն է հայտնում ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը 1in.am-ի հետ զրույցում՝ «արդյոք իշխանությունը կփորձի՞ ուղղել իր բացթողումները, հատկապես վեթինգի մասով» հարցին ի պատասխան։
«Դիմացնի կարծիքի նկատմամբ հարգանքը՝ անկախ նրանց ունեցած սոցիալական հարաբերություններից, սա էր լինելու վեթինգի արդյունքներից մեկը»,-նշում է նա։
«Պետք է կառավարող թիմը քաջություն ունենա և հանրության առջև ասի, որ գիտակցում է, թե ինչն է բացթողում եղել, հետո հասկանանք, թե ինչն են ուզում փոխել»։