Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Առանց ժողովրդավարության անվտանգությունը կվերածվի ներքին սպառնալիքի․ Վարդինե Գրիգորյան

May 31, 2023

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Տեսադարան | ՏԻՄ գործունեություն

🟣 ՀՔԱՎ գրասենյակի Ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուզման բաժնի ղեկավար Վարդինե Գրիգորյանը ժողովրդավարության ազգային ֆորումի շրջանակներում անդրադարձել է տեղական և պետական մակարդակներում ժողովրդավարությանն ուղղված մարտահրավերներին․
 
☮️ Տևական ժամանակ է, ինչ ժողովրդի մոտ կա հակադրություն անվտանգության և ժողովրդավարության միջև։ Մի կողմից ասվում է, որ ժողովրդավարությունը թուլացնում է անվտանգությունը, մյուս կողմից՝ անվտանգությունը հնարավոր չէ առանց ժողովրդավարության։ Սրանք ծայրահեղություններ են, կեղծ դիսկուրսներ, որովհետև համեմատվում են տարբեր ժողովրդավարություններ տարբեր անվտանգությունների հետ։ Երբ մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, մենք ցանկանում ենք տեսնել կենսունակ ու մրցակցային ժողովրդավարություն, որը պետք է գոյություն ունենա խաղաղության, անվտանգության պայմաններում։
 
🔘 Անվտանգության սպառնալիքների ներքո իշխանությունը փորձում է կենտրոնացնել, ավելի լոյալ դարձնել պետական համակարգը։ Ըստ էության սա բնական ցանկություն է, սակայն երբ լոյալությունը ավելի է գնահատվում, քան կոմպետենտությունը, ստացվում է նույն նարատիվի կրկնությունը, երբ անվտանգությունը գերադասվում է ժողովրդավարությանը։ Դիցուք՝
 
Սպիտակ համայնքում խմբակցության ղեկավարը հեռացվեց կուսակցությունից պատճառով, որ բարձրաձայնել էր այն մասին, որ համայնքի ղեկավարը ստիպում էր որոշումներ կայացնել առանց խմբակցության նիստերի, քննարկման։ Կուսակցական շահը գերադասվեց համայնքային շահին։ Նույն համայնքում համայնքի ղեկավարի որդին ծեծել էր վարչական ղեկավարի ամուսնուն, որովհետև վարչական ղեկավարը թույլատրել էր համայնքի բնակիչներին բողոք ներկայացնել ներհամայնքային տրանսպորտի վերաբերյալ։ Ստացվում է՝ կարելի է ընտանեկան «ռազբոռկաների» մակարդակի հասցնել տեղական ինքնակառավարումը և հեղափոխությունից, ընդվզումից հետո քաղաքացիների մոտ այն ընկալումն է, որ փոխվել են յուրայինները, անթույլատրելի գործողություններ իրականացնող մարդկանց շրջանակը։ Այս փուլում, երբ շատ փխրուն է մեր ժողովրդավարությունը, նման գործողությունները սասանում են ժողովդավարության հիմքերը։
 
♎️ Ամփոփելով՝ մենք պետք է հասկանանք, որն է գինը, որ մենք վճարում ենք անվտանգության համար։ Պետք է հասկանանք, որն է ժողովրդավարության այն մոդելը, որը մենք ընդունում ենք։
Ելույթն ամբողջությամբ 👇
 

Դիտումներ՝ 88

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????