Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սերժ Սարգսյանը պետք է որպես մեղադրյալ ներգրավվի Մարտի 1-ի գործով. Արթուր Սաքունց․ FB

March 4, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել այն մասին, որ Մարտի 1-ի գործով ամենամեծ բացթողումը մեղադրյալի կարգավիճակում Սերժ Սարգսյանին չներգրավվելն էր:

 

Հատված հրապարակումից. «Մարտի 1-ի գործով դատավարության ամենահիմնական և միակ բացթողումը նրանում է, որ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ նշված քրեական գործում, որպես 2008թ. մարտի 1-ին թե որպես ՀՀ վարչապետ, թե որպես ՀՀ նախագահի թեկնածու, որի նախագահության համար էլ տեղի է ունեցել սահմանադրական կարգի բռնի զավթումը»:

 

365news-ի հետ զրույցում Սաքունցը նշեց, որ գլխավոր դատախազն ու Հատուկ քննչական ծառայությունը պետք է պատասխանեն այն հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանին մեղադրյալի կարգավիճակում չեն ներգրավվել:

 

«Ես ուղղակի արձանագրում եմ, որ որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, երբ որ այդ ամենը, այդ պետական ահաբեկչությունն իրականացվում էր, և դա իրականացվում էր զուտ այն բանի համար, որ Սերժ Սարգսյանը դառնա Հանրապետության նախագահ, և ինքը նաև պաշտոնատար անձ է եղել՝ երկրորդ դեմքն, ըստ էության, և նաև նախագահի թեկնածու, ներգրավված չէ այդ քրեական գործում:

 

Առնվազն, ոչ միայն որպես մասնակից, այլ նաև իրազեկ մարդ, որ գուցե և չի մասնակցել, այլ բացարձակապես անգործության է մատնված եղել: Այսինքն՝ չկա որևէ պատճառ, հանգամանք, որը կարող է բացառել նրա՝ այդ գործում ներգրավված չլինելը»:

 

Սաքունցը նշեց, որ Սերժ Սարգսյանն առնվազն դրսևորել է կանխամտածված անգործություն: Նա համոզված է, որ չկա որևէ հանգամանք, որը կարող էր բացառել Սերժ Սարգսյանի մեղսակցությունն այդ պետական ահաբեկչության մեջ:

 

365news.am

Դիտումներ՝ 402

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????