Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

44-օրյա պատերազմի և Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի հետևանքները քննարկվել են Վարշավայում

October 7, 2022

Այլ | Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովի (Human Dimension Conference) շրջանակում հոկտեմբերի 6-ին Վարշավայում կայացել է «Մարդու իրավունքները և մարդասիրական հիմնախնդիրները 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո»  թեմայով քննարկումը։ 

 

Միջոցառումը կազմակերպել էր Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը՝ Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ։  

 

Սույն քննարկման և քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների Վարշավա այցի նպատակն էր բարձրացնել ԵԱՀԿ պետությունների և միջազգային համայնքի իրազեկվածությունը 2020թ․-ի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի իրագործած պատերազմական հանցագործությունների, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների, Հայաստանի և Արցախի դեմ մինչ օրս շարունակվող ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև պահանջել ԵԱՀԿ-ից գործարկել այնպիսի մեխանիզմներ, որոնք կկանխեն նմանատիպ հանցագործությունների կրկնությունն ապագայում։

 

 

Քննարկմանը մասնակցել են  ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ պետությունների պատվիրակությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։

 

«Արցախյան 44-օրյա պատերազմը հանգեցրեց հազարավոր զոհերի, բայց այն վերջ չդրեց Հարավային Կովկասի այս երկարատև հակամարտությանը։ Այսօր Հայաստանն ու Արցախը շարունակվում են ենթարկվել Ադրբեջանի ագրեսիային։  Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների զոհերն ու նրանց ընտանիքները մինչ օրս սպասում են արդարադատության», - միջոցառման բացման ժամանակ ասել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Շիրինյանը։ 

 

Քննարկման ժամանակ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանգամանալից ներկայացրել են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող ռասիզմի, հայատյացության քաղաքականության դրսևորումները, հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց խոշտանգման դեպքերը, հատուկ ընդգծել հայ բոլոր ռազմագերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը։ 

 

«Ադրբեջանի զինծառայողների կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և զինծառայողների արտադատական սպանությունները, ողջ անձանց գլխատումները և խոշտանգումները միմյանցից անջատ հանցագործություններ չեն, այլ Ադրբեջանում պետության կողմից հովանավորվող հայատյացության, անպատժելիության և հերոսացման մթնոլորտի վառ հետևանք են», - միջոցառման ժամանակ իր ելույթում շեշտել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։ 

 

Իրավապաշտպաններն իրենց ելույթներում պահանջել են, որպեսզի Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ միջազգային արձագանքը լինի համարժեք և ավելի վճռական։ Ընդգծվել է, որ Բաքվի գործողությունները պարզապես դատապարտելուց զատ, ժամանակն է հստակ խոսել շարունակական ագրեսիայի հետևանքների մասին, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների միջոցով։   Պատերազմի ավարտից ի վեր Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կոչ է արել միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ԵԱՀԿ-ին, տարածաշրջանում ապահովել ավելի մեծ միջազգային ներգրավվածություն և ներկայություն՝ իրավիճակի հնարավոր վատթարացումը և Ադրբեջանի նոր ագրեսիան կանխելու համար։

 

Վարշավայում քննարկման ժամանակ քաղհասարակության ներկայացուցիչները հատուկ ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը՝ ուժի կիրառումը և մարդու իրավունքների նոր խախտումները բացառելու նպատակով։

Դիտումներ՝ 145

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????