Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ցմահ դատապարտյալին այլ ՔԿՀ տեղափոխել են, բայց նախկին մերժումները կրկին հրաժարվել են պատճառաբանել

January 9, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Նորություններ

«ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործում է գաղտնիության սկզբունքով: Հանձնաժողովի որոշումները կարող են լինել ոչ լիարժեք պատճառաբանված»:

 

Այսպիսի պատասխան է տվել ՀՀ արդարադատության նախարարի գլխավոր քարտուղարի տեղակալ Նարեկ Ղազարյանը ցմահ դատապատյալ Ա. Ի.-ին այլ ՔԿՀ տեղափոխելը մերժելու մասին որոշումը պատճառաբանված ներկայացնելու ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջին:

 

Միաժամանակ տեղեկացրել է, որ Ա. Ի.-ին 4 ամիս շարունակ մերժելուց հետո ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 2018թ. նոյեմբերի 29-ի որոշմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ: Մինչ այդ պատճառաբանում էին, թե Ա. Ի.-ն «Արթիկ» ՔԿՀ-ի որշ դատապարտյալների հետ թշնամական հարաբերություններ ունի, և անվտանգության խնդիր կա, մինչդեռ կինը հակառակն էր պնդում:

 

Հիշեցնենք՝ 2018թ. օգոստոսի 7-ին հերթական մերժումն ստանալուց հետո դատապարտյալի կինը դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Կազմակերպությունը կնոջ ահազանգի հիման վրա դիմել էր ՀՀ Արդարադատության նախարարություն՝ պահանջելով հստակեցնել, թե կոնկրետ որ դատապարտյալների հետ և ինչպիսի խնդիրներ ունի Ա. Ի-ն և որոնք են այդ թշնամական հարաբերությունների պատճառները:

 

Նախարարին ուղղված գրությամբ շեշտել էինք նաև, որ եթե անգամ առկա են թշնամական հարաբերություններ ու դրանից բխող անվտանգության խնդիրներ, ապա յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ ունի համապատասխան միջոցներ, մարդկային և նյութական ռեսուրսներ՝ պատշաճ ձևով դատապարտյալի անվտանգությունն ապահովելու համար:


ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից 2018թ. սեպտեմբերի 26-ին ստացած պատասխանը, սակայն, պահանջվող տեղեկատվությունը չէր ներառում: Քրեակատարողական ծառայությունը ստանդարտ պատասխան էր տվել. «Ա. Ի.-ն լարված միջանձնային հարաբերություններ ունի մի շարք դատապարտյալների հետ, և վերջինիս անվտանգության ապահովման նկատառումներով ներկայումս հնարավոր չէ նրա տեղափոխությունը «Արթիկ» ՔԿՀ»:

 

Եվ միայն նույն հարցով 2-րդ գրութունից հետո դատապարտյալի տեղափոխումը կազմակերպվել է, բայց պարզ չէ՝ նախկինում վկայակոչված խնդիրները վերացել են, թե՝ ոչ: Նախարարի գլխավոր քարտուղարի տեղակալի պնդմամբ՝ դա կարող է գաղտնի մնալ:

Դիտումներ՝ 1156

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????