Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը շարունակում է անվճար իրավական աջակցություն տրամադրել զորակոչիկներին և զինծառայողներին

May 13, 2022

Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հայտարարություններ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2022 թ․ ապրիլի 15-ին ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց՝ 2022 թ․ ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչ հայտարարելու մասին։ 

 

ՀՔԱՎ-ը շարունակում է զորակոչիկներին եւ նրանց հարազատներին տրամադրել անվճար իրավական աջակցություն՝ իրավաբանական խորհրդատվություն, օրենսդրական դրույթների պարզաբանում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցումներ, դատական կարգով պիտանիության վերաբերյալ որոշման բողոքարկում եւ այլն: 

 

Կազմակերպություն կարող են դիմել նաեւ այն բոլոր զորակոչիկները, ովքեր ունեն առողջական խնդիրներ եւ համաձայն չեն բժշկական հանձնաժողովների կողմից իրենց առողջական վիճակի վերաբերյալ կայացված որոշումներին: Անհամաձայնության դեպքում Կազմակերպությունը կապահովի  բժիշկ-փորձագետի  կողմից նրանց առողջական վիճակի բժշկական հետազոտության արդյունքների մասին տվյալների ուսումնասիրությունը եւ համապատասխան եզրակացության տրամադրումը, որի հիման վրա զորակոչիկները կարող են ՀՔԱՎ-ի աջակցությամբ վիճարկել զինծառայությանը իրենց պիտանի ճանաչելու օրինականության հարցը: 

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է իրավական աջակցություն տրամադրել նաև զինծառայողներին։

 

Անվճար իրավական աջակցություն ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Արմինե Սադիկյանին․

 093339441 (նաև viber)

 asadikyan@hcav.am 

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետությունում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվական գրքույկի թարմացված տարբերակը: Գրքույկը անընդհատ թարմացվում է՝ իրավական ակտերի փոփոխություններով և բովանդակային որոշ լրացումներով պայմանավորված: 

 

ՀՔԱՎ-ը ներկայացնում է նաև ուղեցույցների շարք՝ զինվորական հաշվառման, զորակոչի, բժշկական զննության, զինծառայությունից ազատման, տարկետման հիմքերի, պահեստազորի սպայական կազմի, զինծառայության վայրերի վիճակահանության կարգի, ռազմաուսումնակակն հաստատություններ ընդունվելու կարգի վերաբերյալ։

Դիտումներ՝ 434

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????