Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2020 թ․ ապրիլի 16-ից հունիսի 5-ը արտակարգ դրության պայմաններում ՀՔԱՎ-ը 190 իրավախորհրդատվություն է տրամադրել

June 17, 2020

COVID-19 | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հաճախ տրվող հարցեր | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

Մեծ թիվ են կազմում զորակոչիկների, զինծառայողների իրավունքներին, ինչպես նաև սեփականության, սոցիալական և աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցերը

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը արտակարգ դրության պայմաններում՝ 2020 թ․ ապրիլի 16-ից հունիսի 5-ը, տրամադրել է 190 իրավաբանական խորհրդատվություն և դրա շրջանակում կազմել ու համապատասխան մարմիններին է ուղարկել 107 գրություն կամ այլ  իրավաբանական փաստաթուղթ։

 

Ինչպես արտակարգ դրության նախորդ ժամանակահատվածում, այնպես էլ այս շրջանում մեծ թիվ են կազմում զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին առնչվող խորհրդատվությունները, ինչպես նաև սեփականության, սոցիալական իրավունքներին, վարչական ակտերի բողոքարկմանը և  աշխատանքային իրավունքին առնչվող հարցերը։

 

Նշենք, որ աշխատանքային իրավունքներին առնչվող դիմումները նախորդ ժամանակահատվածում (մարտի 16-ապրիլի 15) ավելի մեծաթիվ  էին: Եվ պայմանավորված էր արտակարգ դրության հայտարարման սկզբում  աշխատողների մտահոգություններով: Նրանց հետաքրքրում էր գործատուների գործողությունների իրավաչափությանը նոր իրավիճակում և իրենց աշխատանքային իրավունքների հնարավոր խախտումներին հանգեցնող ռիսկերը կանխելու, պաշտպանելու հարցերը:

 

Այս ժամանակահատվածում ևս զգալիորեն մեծ է նաև զորակոչիկներին և զինծառայողներին տրամադրված իրավախորհրդատվությունների թիվը, քանի որ այս ժամանահատվածը համընկել է նաև զորակոչի մեկնարկի հետ։

 

Ըստ իրավունքների ու ոլորտների՝ իրավախորհրդատվությունների թվային պատկերն ունի հետևյալ տեսքը:

 

Այսպես՝ սեփականության իրավունքին առնչվող 23 իրավախորհրդատվությունները հիմնականում վերաբերել են գույքի ձեռքբերմանը, օտարմանը, փոխանցմանը, պաշտպանությանն ու ժառանգմանը, ինչպես նաև բնակարանային ապահովություն ստանալուն։

 

Եվս 27 իրավախորհրդատվություն տրամադրվել է սոցիալական իրավունքին վերաբերող հարցերի շուրջ, դրանցից 16-ը վերաբերել են Կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին։

 

Նշենք, որ նախորդ ժամանակահատվածում ևս հակաճգնաժամային միջոցառումներին վերաբերող հարցերը մեծաթիվ են եղել, դրանք մենք ամփոփել ենք ՀՔԱՎ կայքէջի «Հաճախ տրվող հարցեր» բաժնում։

 

42 իրավախորհրդատվություն տրամադրվել է զինծառայողների և զորակոչիկների իրավունքներին առնչվող հարցերով։

 

15 դեպքում քաղաքացիների հարցերը վերաբերել են վարչական ակտերի բողոքարկման կարգին։

 

Աշխատանքային իրավունքին վերաբերող 12 իրավախորհրդատվությունից 4-ական դեպքում հարցը վերաբերել է աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերին և աշխատավարձը չվճարելուն, 2-ը՝ արձակուրդի տրամադրմանը, 1-ական դեպք՝ հեռավար աշխատանքի անցնելով պայմանավորված փոփոխություններին և փորձաշրջանի ժամկետներին։

 

10-ական իրավախորհրդատվություն իրավունքների պաշտպանության նպատակով պետական կառույցներին կամ դատարան դիմելու կարգի և ամուսնալուծության կարգի վերաբերյալ է եղել։

 

9 իրավախորհրդատվություն վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանը՝ տարբեր իրավիճակներում, 8 իրավախորհրդատվություն՝ իրավական պաշպանության միջոցներին, քրեական գործում ներգրավված լինելու դեպքում ունեցած պարտականություններին ու իրավունքներին, 6-ը՝ դատական ակտերի հարկադիր կատարմանը: 4-ական իրավախորհրդատվություն վերաբերել է ապահովագրական ընկերությունների հետ հարաբերություններին, առողջության պաշտպանության և ազատ տեղաշարժի իրավունքներին, 3-ական իրավախորհրդատվություն՝ քաղաքացիության և կացության հարցերին, ընտանեկան բռնությունից պաշտպանվելուն, ԽՍՀՄ խնայբանկում ներդրած ավանդների ստացմանը, արդար դատաքննության իրավունքին, 2 իրավախորհրդատվություն՝ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեությանը, մեկական իրավախորհրդատվություն՝ կրթության և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքներին։

 

Քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով կազմված 107 իրավաբանական փաստաթղթերից 34-ը եղել է տեղեկատվության հարցում, 8-ը՝ վարչական բողոք (տեղաշարժման թերթիկ չունենալու համար կայացված վարչական ակտերի դեմ), 3 հաղորդում հանցագործության մասին (վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման գործերով), 5 բողոք վերադասության կարգով, 37 գրություն (դիմում), 5 միջնորդություն, 6 հայցադիմում, 6 բողոք՝ վերաքննիչ քրեական  դատարան, 1 վերաքննիչ բողոքի պատասխան, 2 վճռաբեկ բողոք։

 


Նշված ժամանակահատվածում ՀՔԱՎ-ը 4 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կյանքի իրավունքի խախտման, վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի և խտրականությունից զերծ մնալու իրավունքի խախտման շրջանակներում և 1 կոմունիակացիա։

Դիտումներ՝ 1571

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????