Գործունեություն | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը առաջարկներ են ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» մասին ՀՀ օրենքի նախագիծ, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․
Բովանդակային առումով նախագիծն ամրագրել է քրեական և քաղաքացիական դատավարությունների զուգորդման հայեցակարգը: Մասնավորապես՝ նախագծի համաձայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ սկսելու և այն քաղաքացիական դատավարության կարգով հանգուցալուծելու համար հիմքը քրեական գործի կամ նախապատրաստվող նյութերի շրջանակում անձի արարքին քրեաիրավական գնահատական տալն է կամ գոնե քրեաիրավական ընթացակարգերի շրջանակներում իրականացված որոշակի դատավարական գործողությունների իրականացումը, օրինակ` որպես մեղադրյալ ներգրավելը, քրեական գործի վարույթի կասեցումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից մեկով։
Հիմնախնդրի լուծման առաջարկվող հայեցակարգի պայմաններում կարող են առաջանալ էական հակասություններ և խնդիրներ, որոնք կարող են արժեզրկել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում քաղաքական նախաձեռնությունները և առաջացնել նաև փակուղիներ՝ առանց իրավական հանգուցալուծումների հնարավորության: Մասնավորապես՝
Գտնում ենք, որ խնդիրն արդյունավետ կարող է կարգավորվել բացառապես ուսումնասիրության շրջանակներում հայտարարագրերի ուսումնասիրության և այլ հիմքերի համադրմամբ ապացույցները քաղաքացիական դատավարության կարգով դատարանում քննարկելու եղանակով։
Առաջարկ․
Հոդված 3, 16-րդ կետ․ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացակարգ նախաձեռնելու իրավասու մարմին
Ներկայացված նախագծի 3-րդ հոդվածի 16-րդ կետում նախատեսված է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացակարգ նախաձեռնելու իրավասությունը պատկանում է միայն ՀՀ գլխավոր դատախազությանը, բացառելով այլընտրանքի հնարավորությունը և հակակշիռների կիրառումը, ինչը կարող է տալ դատախազությանը հայեցողական լայն հնարավորություններ և առաջ բերել կոռուպցիոն ռիսկեր, քանի որ գործընթացը նախատեսվում է իրականացնել գաղտնիության ռեժիմով։ Այս առումով նպատակահարմար է նախագծով նախատեսել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նախաձեռնման և հայցի հարուցման այլընտրանքային մարմին, ինչպես օրինակ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Բացի այդ, իրավակիրառելիության որոշակիության տեսանկյունից ամրագրված չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավասու մարմնի որոշումների բողոքարկման իրավական ուղղորդիչները, ինչը օրենսդրության չիմացության պարագայում կարող է հանգեցնել իրավունքի «սահմանափակման»:
Առաջարկ․
Հոդված 3, 12-րդ կետ․ Պաշտոնատար անձի հասկացություն
Նախագծի 3-րդ հոդվածի 12-րդ կետում պաշտոնատար անձի հասկացությունը մեկնաբանվում է որպես «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող կամ զբաղեցրած անձ կամ «այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն» զբաղեցրած անձ։ Վերջին ձևակերպումից հետևում է ակնհայտ տարածական մեկնաբանություն, քանի որ համարժեքության չափելիության կոնկրետ սկզբունք նախագիծը չի նախատեսում, ուստիև հայեցողական մեկնաբանության ու կոռուպցիոն ռիսկերի հավանականությունն աճում է։
Բացի այդ, որակյալ իրավական ակտի հիմնական չափանիշներից է իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը։ Նշված ձևակերպումը բավարար հստակեցված չէ և, այդպիսով, չի համապատասխանում իրավական որոշակիության կանոններին, տարբեր մեկնաբանությունների և դրանից բխող բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ ՀՀ որևէ օրենսդրական ակտով չի տրվում պաշտոնատար անձին համարժեք պաշտոն զբաղեցնող անձի հասկացության սահմանումը, ուստի նախագծի նման ձևակերպումը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին։
Առաջարկ․
Հոդված 14․ Գույքի նկատմամբ ապահովման միջոցների կիրառում
Գույքի նկատմամբ ապահովման միջոցների կիրառվում են այն դեպքում, երբ առկա են իրական ռիսկեր բռնագանձվող գույքի օտարման կամ օգտագործման ընթացքում փչացման վերաբերյալ։ Նախագծի 14-րդ հոդվածի 14-րդ մասում առկա է խիստ վիճարկելի դրույթ, որը վերաբերում է կիրառված հայցի ապահովման միջոցը դատարանի կողմից մասնակիորեն վերացվելու հիմքերից մեկին, մասնավորապես՝ գույքը տիրապետող շահագրգիռ անձի կողմից մասնագիտական կամ ձեռնարկատիրական գործունեության իրականացմանն այն ծառայեցնելու նպատակով վերացմանը։
Նախագծի վերոնշյալ ձևակերպումն առաջացնում է տարակուսանք պետության կողմից նույն նպատակի վերաբերյալ միմյանց հակասող գործողություններ նախատեսելու առումով։ Մասնավորապես՝ մի կողմից պետությունն այդ գույքը դիտարկում է որպես ապօրինի ծագում ունեցող՝ նպատակ հետապնդելով այն հանել ապօրինի շրջանառությունից, մյուս կողմից՝ իրավական հնարավորություն է նախատեսում գույքի սեփականատիրոջ համար դրա շահագործումից շահույթ ստանալ և ծառայեցնել նույն անօրինական նպատակներին, ինչին ծառայում է թեկուզ դեռևս ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը։ Նախագծի առաջարկն այս առումով վիճարկելի է նաև այն պատճառով, որ դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելիս այսպես թե այնպես իրավունք ունի անդրադառնալ այդ գույքի կիրառական նշանակությանը, ինչպես նաև գույքի վերաբերյալ ցանկացած այլ հարցի։
Առաջարկ․
Գլուխ 5․ Գույքի կառավարում
Նախագծի 5-րդ գլուխը վերնագրված է «գույքի կառավարում», սակայն ամբողջությամբ վերաբերում է որպես հայցի ապահովման միջոց կիրառված գույքի կառավարմանը։ Մինչդեռ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման կարևորագույն նպատակներից մեկը հանդիսանում է բռնագանձված գույքի արդյունավետ կառավարումը՝ ի շահ պետության։ Այս առումով ներկայացված նախագիծը որևէ կերպ չի անդրադարձել քննարկվող խնդրին, ավելին՝ չի նախատեսել որևէ իրավական կարգավորում այս առնչությամբ։ Բռնագանձվող գույքի կառավարման արդյունավետությանը նպաստող մեխանիզմների ամրագրումը ոչ միայն կապահովի նախագծի գաղափարական հենքը:
«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6․1-րդ հոդվածը սահմանում է, որ պետական գույքի կառավարման մարմինը Պետական գույքի կառավարման կոմիտեն է։ Նշված մարմինը օժտված է բավականաչափ ռեսուրսներով՝ կառավարելու ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքը։ Այս պարագայում պետության վրա չի դրվում հավելյալ բեռ՝ ստեղծելու հատուկ մարմին՝ նշված գույքի կառավարումն ապահովելու համար։
Այս պարագայում կարևոր դեր է խաղում նաև հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը՝ որպես ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի հանրային հաշվետվողականությունը ապահովող տարր։ Որպես քաղաքացիական հասարակության միավոր, հասարակական կազմակերպություններին պետք է տալ հստակ իրավական լծակներ՝ հանրային շահերի ջատագովությունը արդյունավետ իրականացնելու համար, հիմք ընդունելով հանրային հաշվետվողականության և թափանցիկության բարձրացումը:
Առաջարկ․