Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պրոբացիոն ծառայությունն ու Քրեակատարողական ծառայությունը դատապարտյալին վաղաժամկետ ազատելը անհասկանալի տրամաբանությամբ նպատակահարմար չեն համարել

May 6, 2019

Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լ․ Բաղդասարյանը  դատապարտյալ Արթուր Մ․-ին վաղաժամկետ ազատ արձակելու կամ պատժատեսակը փոփոխելու հարցը դատարան չի ներկայացնում՝ պատճառաբանելով, թե նրա մասին Քրեակատարողական ծառայության և Պրոբացիայի ծառայության զեկույցները բացասական են։

 

Այս մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին Լ․ Բաղդասարյանը տեղեկացրել է 2019թ․ մարտի 12-ին։

 

Որոշումը ՔԿՀ պետը կայացրել է 2019թ․ փետրվարի 21-ին։ Նկատենք, որ Պրոբացիայի ծառայությունը դատապարտյալ Արթուր Մ․-ի վերաբերյալ փետրվարի 15-ին տրված եզրակացությունում բոլոր կետերով նշում է, որ դատապարտյալը դրական է բնութագրվում , ներգրավված է հիմնարկի տեխնիկական աշխատանքներում, քրեական ենթամշակույթի նկատմամբ անտարբեր է, հանցանքն ընդունում է, պատիժը համարում համաչափ։ Նշում  է նաև, որ դատապարտյալը համագործակցել է Պրոբացիայի ծառայության հետ, երբևէ տույժի չի ենթարկվել, արժանացել է խրախուսանքի։

 

Բոլոր կետերում դրական բնութագրելուց հետո Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային բաժնի առաջատար մասնագետ Ղ․ Նազարյանը զեկույցի վերջում եզրակացնում է, որ դատապարտյալը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, և դրանից, նրա պնդմամբ, հետևում է, որ մեծ է կրկնահանցագործության ռիսկը։ Արդյունքում նպատակահարմար չի համարում պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելը։

 

Ուշագրավ է Ղ․ Նազարյանի հետևյալ եզրակացությունը․ «Դատապարտյալ Արթուր Մ․-ն պատժի կրման ընթացքում դրսևորել է դրական վարքագիծ, դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է»։ Ինչպես տեսնում ենք, եզրակացության երկու մասերի միջև տրամաբանական կապ առկա չէ։

 

Նույն տրամաբանությամբ զեկույց է կազմել նաև Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչը։ Նա ևս բոլոր կետերով դրական է գնահատել Արթուր Մ․-ին, բայց զեկույցի վերջում եզրակացրել է, որ նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է, և կրկին նպատակահարմար չի համարել վաղաժամկետ ազատելու ներկայացնելը։

 

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լ․ Բաղդասարյանն էլ հիմք է ընդունել այս երկու զեկույցները և 2019թ․ փետրվարի 21-ին որոշել, որ Արթուր Մ․-ին վաղաժամկետ ազատ արձակելու կամ պատժատեսակը փոփոխելու հարցը դատարան չի ներկայացնի։

 

Լ․ Բաղդասարյանի որոշումն ու Արթուր Մ․-ի վերաբերյալ զեկույցները ներկայացնում ենք ամբողջությամբ։

 

Դիտումներ՝ 2124

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????