Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Փաստաբանն ահազանգում է. պաշտպանյալը «Վանաձոր» ՔԿՀ-ում ապօրինի արգելանքի տակ է

February 11, 2019

Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Նորություններ

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Գուրգեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ իր պաշտպանյալ Արթուր Մանուչարյանին «Վանաձոր» ՔԿՀ-ում ապօրինի արգելանքի տակ են պահում:

 

Իր դեմ դեռևս 2013 թ.-ին հարուցված քրեական գործի դատաքննության շրջանակում Արթուր Մանուչարյանը չի ներկայացել դատական նիստերին. քննությունից խուսափելու հիմքով նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը դատարանը 2014 թ.-ին փոխարինել է կալանքով և հայտարարել հետախուզում:

 

«Զվարթնոց» օդանավակայանի գծային ոստիկանության բաժնի աշխատակիցները հետախուզման մեջ գտնվող Արթուր Մանուչարյանին արգելանքի տակ են վերցրել ՀՀ ժամանելուն պես՝ 2019թ. փետրվարի 7-ին՝ ժամը 4:00-ի սահմաններում: Այնտեղից նրան տեղափոխել են ՀՀ ոստիկանության Ալավերդու բաժին, ապա՝ «Վանաձոր» ՔԿՀ:

 

Մինչդեռ նրան կալանավորելու որոշում դատարանը կայացրել է 5 տարի առաջ՝ 2014 թ. հունվարի 14-ին, և հետախուզման մեջ գտնվող Ա. Մանուչարյանին  հայտնաբերելու դեպքում նրան, առանց դատարանի որոշման, «Վանաձոր» ՔԿՀ տեղափոխելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձի ազատության իրավունքի կոպիտ խախտում է:

 

Փաստ է, որ Արթուր Մանուչարյանը 2019թ. փետրվարի 7-ին ձերբակալվելուց հետո 72 ժամվա ընթացքում դատարան չի տարվել կամ ազատ չի արձակվել, ավելին՝ 72 ժամը լրանալուց հետո էլ նա շարունակում է մնալ ՔԿՀ-ում, իսկ նրան ազատ արձակելու պաշտպանի դիմումը «Վանաձոր» ՔԿՀ պետը մերժել է:

 

Դիտումներ՝ 1322

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????