Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դրամաշնորհային պայմանագրի ծախսերի ստուգում իրականացնելու մրցույթի հրավեր

January 16, 2025

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ | Հրապարակումներ

 

 

Ծառայության նպատակ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը աուդիտորական ընկերություններին հրավիրում  է ներկայացնելու հայտեր՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն, Հայաստանում հոգեկան  առողջության համապարփակ շրջանակի խթանում» դրամաշնորհային ծրագրի ծախսերի ստուգում (expenditure verification) իրականացնելու համար։ 

 

 

 

Ընդհանուր տեղեկություններ

 

Ծախսերի ստուգումն իրականացվելու է  Եվրոպական միության կողմից սահմանված ընթացակարգերին և տեխնիկական առաջադրանքին համապատասխան:

Ծրագրի տևողությունը երեք տարի է՝ 01/01/2024-31/12/2026 թթ։ 

Պատրաստվելու է երեք տարեկան ֆինանսական հաշվետվություն, որոնցից երկուսը միջանկյալ և մեկը` վերջնական։ Յուրաքանչյուր տարվա ֆինանսական հաշվետվությունը ներառում է տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։

Ծախսերի ստուգումը համապատասխանաբար իրականացվելու է յուրաքանչյուր տարի՝ ընդհանուր 3 անգամ։

 

Ժամկետներ

 

Ծախսերի ստուգման ծառայության մատուցումը նախատեսվում է սկսել հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 7-ից։

Ծախսերի ստուգման արդյունքները պետք է ներկայացվեն ֆինանսական տարվան հաջորդող տարվա մարտի 4-ից ոչ ուշ։

Հայտերի  ներկայացման վերջնաժամկետն է  «27» հունվարի 2025 թ․։

 

Դիմելու ընթացակարգ

 

Մրցույթին մասնակցելու համար աուդիտորական կազմակերպությունները պետք է հայերենով տեխնիկական և ֆինանսական հայտեր (գնառաջարկներ) ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։

Հայտերը պետք է լինեն կնքված, ստորագրված և պետք է ներառեն  հետևյալ տեղեկատվությունը․

 

1Տեխնիկական հայտ

  • Տեղեկատվություն աուդիտորական կազմակերպության վերաբերյալ, ներառյալ՝ մրցույթի մասնակցի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, պետական գրանցման վկայականի, աուդիտորական գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի պատճենները,
  • ծառայությունների մատուցման բնութագիրը,
  • ծառայությունների մատուցման երաշխիքային ժամկետները,
  • աուդիտորների ինքնակենսագրականները և աուդիտորների որակավորման և մասնագիտական վերապատրաստման վկայականների պատճենները,
  • տեղեկություններ աուդիտն իրականացնող կազմակերպության կողմից դրամաշնորհներ ստացած նմանատիպ կազմակերպություններին մատուցված ծառայությունների վերաբերյալ, մասնավորապես Եվրոպական միության տրամադրած դրամաշնորհային ծրագրերի գծով,
  • մրցույթի մասնակցի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն իր կողմից մատուցվելիք ծառայությունների որակը։

 

2Ֆինանսական հայտ (Գնառաջարկ)

  • Գնառաջարկը՝ ծառայությունների մատուցման ընդհանուր գինը, պետք է ներկայացվի ՀՀ դրամով առանց ավելացված արժեքի հարկի՝ հաշվի առնելով, որ ԵՄ ծրագրերով ծառայություններն ազատված են ավելացված արժեքի հարկից։ Գները պետք է ամրագրված լինեն նաև ըստ տարիների և ենթակա չեն փոփոխման Պայմանագրի իրականացման ողջ ընթացքում:

 

Հայտերը և նշված փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել  կազմակերպության  hr@hcav.am  էլեկտրոնային փոստին մինչև 2025 թ․ հունվարի 27-ը՝ նամակի թեմա դաշտում նշելով «Աուդիտ EU_ NEAR/2023/450-396»:

 

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել գլխավոր հաշվապահ Մանուշակ Օհանյանի հետ (հեռ.՝  +(374)94102868):

Դիտումներ՝ 5

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????