Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գյումրիում 57-ամյա կնոջ մահվան դեպքով ռուսական ռազմաբազայի զինծառայող է ձերբակալվել

December 12, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

 

Զինծառայողը կասկածվում է գյումրեցի Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ։



57-ամյա կինը մահացել էր դեկտեմբերի 2-ին Գյումրիում՝ Սլաբոտկա թաղամասում դաժան ծեծի հետևանքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:



Գյումրիում անցած տարիներին ևս ռազմաբազայի զինվորների մասնակցությամբ միջադեպեր գրանցվել են: Ամենաողբերգականը 2015-ին յոթ հոգանոց գյումրեցի ընտանքի սպանդն էր ռուս զինծառայողի կողմից:



Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ նոր իշխանությունները ռուսական կողմի հետ բազայի հետ կապված հստակ անելիքներ ունեն․ - «Զենքով մարդու նման մտածելակերպի համար, իհարկե, ծառայության կազմակերպողն է պատասխանատու: Բայց մյուս կողմից էլ մենք արձանագրում ենք, որ դա նաև մտածողության դրսևորում է, որը արտահայտվում է նման խայտառակ դրսևորումներով։ Դա հերթական անգամ գալիս է ապացուցելու կամ հիմնավորելու, որ հայկական կողմը, արդեն նոր իշխանության պայմաններում, պետք է բավական լուրջ և հստակ հարցեր բարձրացնի ռուսական կողմի առջև ռուսական բազայում զինծառայության անցնող զինծառայողների ընտրման առումով: Տվյալ դեպքում հայկական կողմը պետք է ոչ միայն կոնկրետ զինծառայողի պատասխանատվության հարցը բարձրացնի, այլ նաև ռուսական բազայի հրամանատարության հարցը բարձրացնի: Հակառակ պարագայում մենք ունենում ենք բավական լուրջ հարցեր ռուսական բազայի հետ կապված, որովհետև դեպքերի այդ շարունակականությունը ցույց է տալիս, որ մենք ապահովագրված չենք հետագա բռնություններից, որոնք կարող են կատարվել ռուսական բազայի զինծառայողների կողմից»: 


Ջուլիետա Ղազարյանի սպանության նույն օրը լրատվամիջոցներում շրջանառվեց այն վարկածը, որ սպանողը ենթադրաբար ռուս զինծառայող է: Դրան անմիջապես հաջորդեց Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարությունը, որում կտրուկ հերքել էին ռուսական ռազմաբազայի զինծառայողի առնչությունը դեպքին։

 

Արթուր Սաքունցը սա որակում է գրաքննություն հայկական լրատվամիջոցների նկատմամբ և կարծիք հայտնում, որ դեսպաանտունը պետք է ներողություն խնդրի ԶԼՄ-ներից․ - «Ռուսաստանի Դաշնության նման պահվածքը նույնպես խոսում է այն մասին, որ ամեն կերպ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները փորձում են հովանավորության տակ վերցնել նման գործողությունների կատարումը, չեն զգում իրենց պատասխանատվությունը, հակառակ պարագայում շատ ավելի կոմպետենտ ու շատ ավելի պատասխանատու կվերաբերվեին հայկական լրատվամիջոցներով տարածված լուրերին՝ կոչ անելով սպասել պաշտոնական տեղեկություններին, այլ ոչ թե ի սկզբանե դա որակել որպես սադրանք»:



Շիրակի մարզի դատախազն «Ազատությանը» փոխանեց, որ ձերբակալված զինծառայող պահվում է Գյումրիում: Նրա անուն-ազգանունը իրավապահները չեն հրապարակում:

azatutyun.am

Դիտումներ՝ 1052

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????