Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն հրապարակել է Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները

September 2, 2022

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2022թ․ օգոստոսի 30-ին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն (CERD) հրապարակել է Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները։

 

 

Ավելի վաղ՝ օգոստոսի 15-ին և 16-ին Ադրբեջանը ներկայացրել է Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին իր զեկույցը։

 

 

Կոմիտեն առանձին ուշադրություն է դարձրել Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ խտրականության, ատելության դրսևորումների քննարկմանը՝ հնչեցնելով իրավապաշտպան հասարակական կազմակեպությունների կողմից ներկայացված զեկույցներում տեղ գտած խախտումների մասին տեղեկությունները։

 

 

Ավելին` թեև Ադրբեջանը պետք է զեկուցեր 2016 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար, Կոմիտեն հատուկ հարցադրումներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքների խախտումների մասին, հատկապես՝ 2020 թ․ պատերազմի ժամանակ և դրանից հետո։

 

Կոմիտեն առաջարկում է մասնակից պետությանը ձեռնարկել հետևյալ քայլերը․ (ա) Հզորացնել ջանքերը՝ ապահովելու հաշվետվողականություն ու վերջ դնելու անպատժելիությունը՝ այդ թվում իրականացնելով 2020 թ․-ի ռազմական գործողությունների համատեքստում և դրանից անդին Ադրբեջանի զինված ուժերի կողմից էթնիկ կամ ազգությամբ հայ ռազմագերիների և պաշտպանության ենթակա այլ անձանց մարդու իրավունքների խախտումների հաղորդումների, այդ թվում՝ արտադատական մահապատիժների, բռնի անհետացումների, խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի և կամայական ձերբակալությունների հաղորդումների, ինչպես նաև տների, դրոցների և այլ քաղաքացիական  օբյեկտների ոչնչացման արդյունավետ, համապարփակ և անաչառ քննություն, և քրեական հետապնդում իրականացնել պատասխանատուների նկատմամբ, և պատշաճ պատիժ նշանակել դատապարտյալների համար; (բ) Անհապաղ քայլեր ձեռնարկել՝ տուժածներին տրամադրելու բժշկական, հոգեբանական, նյութական և այլ աջակցություն, ինչպես նաև  բավարար հատուցում, այդ թվում՝ վերականգնում, ֆինանսական փոխհատուցում, ռեհաբիլիտացիա, բավարարում և չկրկնվելու երաշխիքներ; (գ) Քննել հայկական մշակութային ժառանգության՝ ներառյալ (սակայն չսահմանափակվելով) եկեղեցիների և այլ պաշտամունքային վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանների և արտեֆակտների ոչնչացման և վնասման մասին հաղորդումները, միջոցառումներ ձեռնարկել կանխելու նման գործողությունները, աջակցել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ նշանակալից մշակութային արժեքների նախնական գույքագրում անելու առաքելությանը, և ուժեղացնելու այս վայրերի պահպպանմանն ուղղված ջանքերը, որոնք ձեռնարկվում են՝ էթնիկ հայ համայնքների հետ արդյունավետ և բովանդակային խորհրդակցություններին զուգահեռ; (դ) Ձեռնարկել միջոցներ՝ մշտադիտարկելու և պայքարելու ազգությամբ կամ էթնիկ հայերի դեմ ուղղված ատելության խոսքի, ռասայական ատելության և խտրականության առաջացման և խթանման դեմ, այդ թվում՝ համացանցում և սոցիալական մեդիայում, ինչպես նաև իր պաշտոնյաների և հանրային հաստատությունների կողմից, և ապահովել, որ նման դեպքերը քննվեն արդյունավետորեն, համապարփակ և (CERD/C/AZE/CO/10-12 3) անկողմնակալ ձևով, և անհրաժեշտության դեպքում ենթարկել քրեական հետապնդման և պատժել՝ հանցագործությանը համարժեք պատժի նշանակմամբ։ 

 

Ավելի վաղ Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այլընտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։  

 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունները Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ և համակարգմամբ ներկայացրել էին փաստահավաք զեկույց, որում  ներկայացվում են պատերազմական հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի այլ խախտումներ, որոնք տեղի են ունեցել գլխավորապես Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ՝ 2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա հետևանքով:

 

Դիտումներ՝ 112

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????