COVID-19 | Գրադարան | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում
Եվրոպայի խորհուրդը հրապարակել է փաստաթուղթ, որի նպատակն է կառավարություններին տրամադրել գործիքակազմ՝ պայքարելու ներկայիս աննախադեպ և մեծամասշտաբ առողջապահական ճգնաժամի դեմ՝ հարգելով ժողովրդավարության հիմնական արժեքները, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները։
Հենց սկզբից ընդունվել է, որ կառավարությունները բախվել են ահռելի մարտահրավերների՝ փորձելով պաշտպանել իրենց բնակչությանը COVID-19-ի սպառնալիքից։ Նաև հասկանալի է, որ հասարակության սովորական գործունեությունը չի կարող պահպանվել, հատկապես այն հիմնական պաշտպանիչ միջոցների լույսի ներքո, որոնք անհրաժեշտ են վիրուսի դեմ պայքարելու համար, մասնավորապես՝ տեղաշարժի սահմանափակումը։ Ավելին՝ լիովին ընդունված է նաև այն փաստը, որ ձեռնարկվող միջոցները անխուսափելիորեն կմիջամտեն իրավունքներին և ազատություններին, որոնք օրենքի գերակայությամբ առաջնորդվող ժողովրդավարական հասարակության կարևոր և անհրաժեշտ մասն են։
Սոցիալական, քաղաքական և իրավական մարտահրավերներին բախված անդամ պետությունները պետք է կարողանան արդյունավետ հակահարված տալ ճգնաժամին՝ միևնույն ժամանակ ապահովելով, որ ձեռնարկված միջոցառումները չխաթարեն Եվրոպայի՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնարար արժեքները պաշտպանելու՝ մեր երկարաժամկետ հանձնառությունը։ Հենց այստեղ է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է կատարի իր հիմնական մանդատը՝ իր կանոնադրային մարմիններով և բոլոր լիազոր մարմինների և մեխանիզմների միջոցով տրամադրելով այն ֆորումը, որով հավաքականորեն կապահովվի, որ այս միջոցները լինեն վիրուսի տարածման վտանգին համաչափ և ունենան ժամանակային սահմանափակում։ Վիրուսը ոչնչացնում է շատ կյանքեր, և մեզ համար թանկ շատ այլ բաներ։ Մենք չպետք է թույլ տանք, որ այն ոչնչացնի մեր հիմնական արժեքներն ու ազատ հասարակությունները։
Ամբողջական փաստաթուղթը՝ ԱՅՍՏԵՂ (ՀՔԱՎ-ի թարգմանությամբ)