Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արտակարգ դրության ժամանակ քաղաքացու տեղաշարժման սահմանափակումների և բացառությունների վերաբերյալ

April 13, 2020

COVID-19 | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաճախ տրվող հարցեր | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

ՀՔԱՎ-ից հեռավար տարբերակով իրավախորհրդատվություն ստանալու կոնտակտները՝ ԱՅՍՏԵՂ

 

Վերջին օրերին ՀՔԱՎ-ը ստանում է զանգեր՝ արտակարգ դրության պայմաններում տեղաշարժման սահմանափակումների և դրանց բացառությունների  վերաբերյալ։

 

Քաղաքացիները հաճախ այս հարցերն են տալիս👇

 

 

❓1 Արտակարգ դրության պայմաններում քաղաքացին ունի՞ հնարավորություն քաղաքից քաղաք տեղափոխվելու՝ հիվանդանոց այցելելու համար։ 

 

❓2 Արտակարգ դրության պայմաններում տեղաշարժման սահմանափակումների այլ բացառություններ արդյո՞ք կան։

 

❓3 Ընտանիքի անդամների հետ տեղաշարժվելու ժամանակ արդյո՞ք գործում է մեքենայի մեջ 1 անձի գտնվելու սահմանափակումը։

 

«Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» 31 մարտի 2020 թ․-ի պարետի N 27 որոշման համաձայն՝ սահմանվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները։ Սույն որոշման N 1 հավելվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում՝ իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում։ 

 

Սակայն նույն հավելվածի 4․4 կետով սահմանվում են տեղաշարժման սահմանափակման բացառությունները։ Բացառությունների մեջ է մտնում նաև հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ այցելությունները։  Ինչի համար պարզապես անհրաժեշտ է լրացնել կից ներկայացվող տեղաշարժման թերթիկը՝ նպատակ բաժնում նշելով հիվանդանոց և բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։

 

Տեղաշարժման սահմանափակումների բացառությունների մեջ են մտնում նաև գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնելու, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելելու համար իրականացվող տեղաշարժումները։

 

Ինչ վերաբերում է թեթև մարդատար ավտոմոբիլներով առավելագույնը 1 ուղևորի փոխադրման պահանջին, ապա վկայակոչված որոշման առաջին հավելվածի 7-րդ կետը նախատեսում է, որ սահմանափակման արգելքը կիրառելի չէ երեխաների փոխադրման դեպքում, ընտանիքի անդամների կողմից ավտոմեքենայում երթևեկելու դեպքում (ազգակցական կապը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու պայմանով), ինչպես նաև  նույն գործատուի մոտ աշխատողների փոխադրման դեպքում։ Սույն կետի իմաստով ընտանիքի անդամներ են ամուսինը, կինը, զավակը, ծնողը, քույրը, եղբայրը։

 

Վերոգրյալից հետևում է, որ սույն որոշմամբ սահմանված կարգով նախատեսված դեպքերով տեղաշարժման անհրաժեշտության դեպքում քաղաքացին պետք է իր հետ ունենա անձը հաստատող փաստաթուղթ և տեղաշարժման թերթիկ, որի մեջ նշված կլինի տեղաշարժվելու թույլատրելի նպատակը։ Իսկ ինչ վերաբերում է ընտանիքի անդամներով փոխադրվելուն, ապա այդ դեպքում ոչ միայն չի գործում 1 անձի փոխադրման սահմանափակումը, այլ նաեւ չի սահմանվում փոխադրվող ընտանիքի անդամների առավելագույն թիվը: Հետեւաբար՝ ընտանիքի անդամները կարող են փոխադրվել մեքենայով, սակայն բացի անձը հաստատող փաստաթղթերից՝ իրենց հետ պետք է ունենան նաեւ ազգակցական կապը հաստատող փաստաթղթեր:

 

Խնդիրների առաջացման կամ այլ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել պարետատան թեժ գծի՝ 8141 համարով կամ Տիգրան Ավինյանի գրասենյակ՝ 010-51-59-69 հեռախոսահամարով։

 

Ձև N 2
Պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 1-ի

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ
ԹԵՐԹԻԿ

——— ապրիլի, 2020թ.

 

Անուն, Ազգանուն

 

Ելքի ժամը

 

Ելքի հասցե

 

Այցելության վայրի հասցե և անվանում

 

Այցելության նպատակը

 

Վերադարձի ակնկալվող ժամը

 

 

 

Ստորագրություն ———————————————

Դիտումներ՝ 798

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????