COVID-19 | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաճախ տրվող հարցեր | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ
ՀՔԱՎ-ից հեռավար տարբերակով իրավախորհրդատվություն ստանալու կոնտակտները՝ ԱՅՍՏԵՂ
Մենք շարունակում ենք հրապարակել հեռավար տարբերակներով քաղաքացիներից ստացվող հարցերն ու դրանց պատասխանները։
❓ Եթե անչափահաս երեխաների մայրը նաև հղի է և չի աշխատում, սակայն ընտանիքի հայրը աշխատում է, արդյո՞ք ընտանիքը կարող է դառնալ Կառավարության 9-րդ միջոցառման շահառու։
Պատասխան
Ոչ։ Կառավարության 9-րդ միջոցառմամբ աջակցություն է տրամադրվում մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում, և ընտանիքը չի ստանում ընտանեկան նպաստ։
Կառավարության որոշմամբ՝ չաշխատելու պահանջը վերաբերում է միաժամանակ երկու ծնողներին։ Տվյալ դեպքում երեխայի հայրը աշխատող է, հետևաբար՝ ընտանիքը ծրագրի շահառու չի կարող դառնալ։
Ծրագրի մասին մանրամասն՝ ստորև👇
ՀՀ Կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի թիվ 427-Լ որոշմամբ հաստատված՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման շահառուներն են․
այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, և երեխայի ծնողներից ոչ մեկը կամ միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թվականի մարտի 12-ից մինչև 2020 թվկնի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում։
‼️Այսինքն՝ Կառավարության որոշմամբ աջակցություն է տրամադրվում մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները (միայնակ ծնողը) չեն աշխատում, (գրանցված աշխատող չեն) և ընտանիքը չի ստանում ընտանեկան նպաստ։
‼️Աջակցությունը տրամադրվում է միանվագ, ընտանիքում առկա յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով:
‼️Աջակցություն ստանալու համար ծնողներից մեկը կամ միայնակ ծնողը սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով պետք է դիմում ներկայացնի online.ssa.am կայքում 2020 թվականի ապրիլի 9-ից հետո։
‼️Կարևոր է հիշել, որ այն բոլոր դեպքերում, երբ շահառուն համապատասխանում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերից մի քանիսով սահմանված չափորոշիչներին, կարող է ընտրել դրանցից այն մեկը, որի շրջանակներում ստացվող աջակցությունն առավել մեծ է:
❌Ծրագրի շահառու չեն կարող դառնալ, եթե
‼️Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով (ՀՀ ԱՕ հոդված 14, մաս 1): Աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի (ՀՀ ԱՕ հոդված 17, մաս 1):
✅ Կառավարության որոշումներին կարող եք ծանոթանալ https://www.e-gov.am/gov-decrees/ կայքում։
✅ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 30-ի թիվ 411-Լ որոշման հղում՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/03/411.pdf։
✅ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի թիվ 427-Լ որոշման հղում՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/33694/։
✅ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը։