Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող կինը ունի նաև մեկ երեխա, ամուսինը գրանցված աշխատող չէ, նպաստ չեն ստանում, կարո՞ղ են ստանալ մեկ երեխայի համար նախատեսված գումարը

April 6, 2020

COVID-19 | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաճախ տրվող հարցեր | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

 

Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող կինը ունի նաև մեկ երեխա, ամուսինը գրանցված աշխատող չէ, նպաստ չեն ստանում, կարո՞ղ են ստանալ մեկ երեխայի համար նախատեսված գումարը։

 

Պատասխան

Ոչ։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝  գործատուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերութունները դադարում են, երբ լուծվում է նրանց միջև կնքված աշխատանքային պայմանագիրը։

 

Աշխատողին տրամադրվող հղիության և ծննդաբերության արձակուրդը, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը համարվում են նպատակային արձակուրդ, որի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը, բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի:

 

ՀՀ Կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի թիվ 427-Լ որոշմամբ աջակցություն է տրամադրվում մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները (միայնակ ծնողը) չունեն գրանցված աշխատանք։  Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2020 թվականի մարտի 30-ի թիվ 411-Լ որոշմամբ «Միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում։ Միջոցառման շահառու է հանդիսանում նաև միայնակ հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք»։

 

Տվյալ դեպքում կինը գտնվում է նպատակային արձակուրդում և գործատուի հետ աշխատանքային հարաբերությունները չեն դադարել, հետևաբար ընտանիքը չի կարող հանդիսանալ ծրագրի շահառու։

 

 

Դիտումներ՝ 1445

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????