Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում COVID-19 համավարակի կանխման նպատակով սահմանված արտակարգ դրության պայմաններում: Մաս 2. Աշխատանքային և սոցիալական ապահովության իրավունքներ

May 16, 2020

COVID-19 | Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Պետական կառույցներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՀ-ում նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկման արդյունքում ՀՔԱՎ-ը 2020 թվականի մայիսի 4-ին հրապարակեց «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում Covid-19 համավարակի կանխման նպատակով սահմանված արտակարգ դրության պայմաններում» զեկույցի 1-ին մասը, որտեղ ամփոփվեց արտակարգ դրության պայմաններում ընդունված իրավական ակտերի՝ մարդու իրավունքների միջազգային օրենսդրության նորմերին և սկզբունքներին համապատասխանության վերաբերյալ ՀՔԱՎ-ի իրավական գնահատականը։

 

Զեկույցի երկրորդ մասում գնահատվում է աշխատանքային և սոցիալական ապահովության իրավունքների պաշտպանվածության վիճակը՝ 2020 թվականի մարտի 16-ից մայիսի 4-ը ընկած ժամանակահատվածում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ստացված աշխատանքային և սոցիալական ապահովության իրավունքներին առնչվող ահազանգերի միջոցով բարձրաձայնված խնդիրների հիման վրա։

 

Իրավական գնահատականի հիմքում դրված են աշխատանքային և սոցիալական ապահովության իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, միջազգային կազմակերպությունների առաջարկությունները, ՀՀ օրենսդրությունը և այլ նյութեր։

 

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 2117

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????