COVID-19 | Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաճախ տրվող հարցեր | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ
✅Արտակարգ դրության ժամանակահատվածում ուսումնական հաստատությունների բոլոր աշխատակիցների աշխատավարձերը պահպանվելու՞ են, թե՞ ոչ։
✅ Ո՞ր իրավական ակտով է կարգավորվում աշխատանքի կազմակերպումն ու աշխատավարձերի վճարումը՝ արտակարգ դրության պայմաններում։👇
Այս հարցի պատասխանն ստանալու համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2020 թ․ մարտի 30-ին դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։
Հարցերը վերաբերել են ինչպես մանկավարժական կազմի, այնպես էլ վարչական, ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի աշխատանքի կազմակերպմանն ու վարձատրությանը։
Իր պատասխանում նախարարը հայտնել է, որ համաձայն ՀՀ վարչապետի ԱԺ-ում արած հայտարարության՝ պետական բյուջեից ֆինանասավորվող կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերը կփոխհատուցվեն ամբողջությամբ։
Ինչ վերաբերում է իրավական ակտին, նախարարը տեղեկացրել է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված աշխատողների՝ աշխատանքների կազմակերպման որոշակի առանձնահատկություններ սահմանելու, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների միասնական կիրառման իրավակարգավորումներ ամրագրելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հրատապ ռեժիմով շրջանառության մեջ է դրել Օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծ։
Նախագծի ընդունվելու դեպքում այն հետադարձ ուժ կստանա մարտի 16-ից սկսած։