Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ ոստիկանության կողմից վարչարարության իրականացումը՝ արտակարգ դրության պայմաններում․ վերլուծություն

April 10, 2020

COVID-19 | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

2020 թ. մարտի 16-ից՝ 18։30-ից մինչև ապրիլի 14-ը՝ 17։00-ն, ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն, որով պայմանավորված՝ սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը։ 

 

Առանց պարետատան սահմանած փաստաթղթերի տեղաշարժման և անձնական տրանսպորտային միջոցներով երկուսից ավելի անձանց տեղափոխման դեպքում քաղաքացիները կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով տուգանքի, իսկ նշված սահմանափակումները պահպանելու նկատմամբ վերահսկողություն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը։

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում արտակարգ դրությամբ պայմանավորված պետական մարմինների կողմից իրականացվող վարչարարության ընթացքում առավել հաճախ վարչական վարույթներ հարուցվում են վերը նշված պահանջների խախտման դեպքերով, ՀՔԱՎ-ը այս վերլուծության շրջանակներում անդրադառնում է ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող վարչարարության իրավաչափությանը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համատեքստում։

 

ՀՀ ոստիկանության կողմից հրապարակված տեղեկությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հրապարակումները տեղեկություններ են պարունակում այն դեպքերի վերաբերյալ, երբ տեղաշարժման կանոնները խախտած անձանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Նշված հրապարակումներում անդրադարձ չի կատարվում այն դեպքերին, երբ անձը խախտել է տեղաշարժման կանոնները, սակայն դրա վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրություն ոստիկանության կողմից չի կազմվել և առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում առ այն, որ քննարկվող զանցանքը կատարող բոլոր անձանց նկատմամբ ՀՀ ոստիկանությունը դրսևորում է միատեսակ վարքագիծ՝ վերջիններիս վերաբերյալ կազմելով վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն:   Մինչդեռ, նման փաստը հերքվում է լրատվական կայքերում հրապարակված որոշ տեղեկություններով:

 

Ամփոփելով արտակարգ դրության պայմաններում վարչարարութուն իրականացնող ՀՀ ոստիկանության վարքագիծը՝ արձանագրում ենք, որ տեղաշարժման կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու ընթացքում ՀՀ ոստիկանությունը խախտում է վարչարարության հիմնարար սկզբունքներից օրինականության և կամայականության արգելքի սկզբունքները, միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ դրսևորում է կամայական և անհավասար մոտեցում, որը բերում է անձանց՝ սահմանադրությամբ երաշխավորած իրավահավասարության իրավունքի խախտմանը: 

 

           Առաջարկություններ

 

          Ամփոփելով սույն վերլուծությամբ բացահայտված խնդիրները, առաջարկում ենք՝

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 182.3-րդ հոդվածը 10-րդ մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝   

 

 «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված պարտադիր մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը»։

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 182.3 հոդվածը լրացնել նոր մասով հետևյալ բովանդակությամբ՝ 

 

«Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում  ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները խախտելը՝ բացառությամբ սույն օրենսգրքի 182.3 հոդվածի 10-րդ  մասով նախատեսված իրավախախտումների»:

 

 Իրավախախտումն առաջին անգամ հայտնաբերելու դեպքում բավարարվել բանավոր դիտողությամբ:

 Հետևել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմանը։

✅ Բացառել քաղաքացիների նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելը:

 

Ամբողջական վերլուծությունը՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 1276

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????