Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ այլընտրանքային զեկույց

March 1, 2022

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ

ՀՔԱՎ-ը ՀՀ կողմից Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ այլընտրանքային զեկույց է ներկայացրել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտե։

 

ՀՔԱՎ-ը 2014 թ. Միավորված ազգերի կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեին ներկայացրել էր այլընտրանքային զեկույց՝ Հայաստանի Հանրապետությունում հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վիճակի վերաբերյալ, այնուհետև նաև առաջարկ ՀՀ առաջին զեկույցի առնչությամբ հիմնախնդիրների ցանկի վերաբերյալ։

 

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեին Հայաստանի Հանրապետության կառավարության զեկույցի ներկայացումից և կոմիտեի Եզրափակիչ դիտարկումների հրապարակումից հետո հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ հաջողված բարեփոխումներից են՝

 

  • ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հրամաններով ձևավորվել են հոգեբուժական հաստատություններում և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի պետական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խմբեր,

  • 2020 թ․ հունվարի 30-ին ՀՀ Սահմանադրական դատարանն ընդունել է որոշում՝ անչափահասների և անգործունակ ճանաչված անձանց պատշաճ մասնակցությունն իրենց նկատմամբ իրականացվող բժշկական միջամտությունների վերաբերյալ և նրանց իրազեկված համաձայնություն ստանալը չերաշխավորող ՀՀ մի շարք օրենքների դրույթները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ,

  • 2021 թ․ ընդունվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը։

 

Սրանք, այնուամենայնիվ, օրենսդրական մակարդակում եզակի հաջողություններ են, իսկ հիմնական բարեփոխումները հապաղում են։

 

Այդ թվում՝

 

  • իրավունքահենք ծառայություններ գրեթե չեն ներդրվել,

  • երեխաների և դեռահասների համար համայնքահենք, կարիքին համապատասխան ծառայություններ չեն ներդրվել,

  • խիստ է հոգեկան առողջության ոլորտի մասնագետների կարիքը հատկապես ՀՀ մարզերում,

  • հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը չի վավերացվել

  • շարունակվում է ՀՀ օրենսդրությամբ անձին անգործունակ ճանաչելու և ոչ հոժարակամ հոսպիտալացման ու բուժման պրակտիկան

  • «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենք չի ընդունվել

  • 2019 թ․-ից բացակայում է հոգեկան առողջության ոլորտի միասնական ռազմավարությունը և այդ ուղղությամբ գործողություններ չեն ձեռնարկվում:

 

Հարկ է նշել, որ հոգեկան առողջության պահպանման ոլորտում պետության կողմից միջոցառումների ոչ բավարար ու ոչ պատշաճ լինելը դրսևորվեց հատկապես 2020 թ․ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո։ Հազարավոր զինծառայողներ ունեն հոգեբանական աջակցության կարիք, սակայն պետության կողմից անցած տարիների ընթացքում չեն ստեղծվել անհրաժեշտ ծառայություններ, չի համալրվել մասնագետների բացը, չեն ապահովվել բուժման արժանապատիվ պայմաններ՝ երաշխավորելու համար հոգեբանական աջակցությունն ու սպասարկումը։ Համաձայն ՀՀ դատախազության՝ արձանագրված մի շարք ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու դեպքեր ուղղակի առնչություն ունեն Արցախի Հանրապետության դեմ 2020 թ. սանձազերծված պատերազմի արդյունքում անձանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների հետ:

 

Այսինքն՝ պետությունը, ունենալով հոգեկան առողջության ոլորտի բարեփոխման հնգամյա ռազմավարական ծրագիր, գրեթե չի կատարել ռազմավարությամբ նախատեսված միջոցառումները և քաղաքացիների հոգեկան առողջության պահպանման իր պարտականությունը։  

 

Զեկույցն ամբողջությամբ, ըստ Կոնվենցիայի առանձին հոդվածների, հասանելի է ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 461

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????