Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Հրազդան» ՔԿՀ ծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործը անհայտ պատճառներով կասեցվել է

September 9, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ

«Հրազդան» ՔԿՀ-ում 2017թ․ հունիսի 25-ին դատապարտյալների միջև ծեծկռտուքի գործով ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործը կասեցվել է։

 

«Հրազդան» ՔԿՀ-ի խցակիցներ Դ.Խ.-ն ու Գ. Ա.-ն մշտապես լարված հարաբերություններ են ունեցել, քանի որ Դ. Խ.-ն Գ. Ա.-ին անընդհատ առաջարկել է թղթախաղով զբաղվել, սակայն մերժում է ստացել: 

 

Հերթական նման միջադեպն էլ 2017 թ. հունիսի 25-ին վերաճել է վիճաբանության, որին միջամտել է քրեական հեղինակություն համարվող Ա. Հայրապետյանն ու որոշել «ինքնուրույն լուծել» խնդիրը: Ի դեպ՝ ոչ Ա. Հայրապետյանին, ոչ էլ նրա համախոհներին, որոնք նույնպես մասնակցել են «վիճաբանությունը հարթելուն», հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրված չէ:

 

Ծեծկռտուքի դեպքով հարուցված քրեական գործից անջատվել և ըստ մեղադրանքի Դ․ Խ․-ի և Ա․ Գ-ի քրեական գործը ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

 

Դ․ Խ․-ի իրավունքները դատարանում պաշտպանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։ Հենց նրա միջնորդությամբ 2018թ․ օգոստոսի 14-ին Դ․ Խ․-ը 2,000,000 ՀՀ դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակվեց։

 

2018թ․ դեկտեմբերի 4-ին Ա․ Չատինյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ ընթացք է ստացել ՔԿՀ ծառայողների արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով հարուցված քրեական գործը, արդյոք գործով ներգրավված կասկածյալներ ու մեղադրյալներ կան և ովքեր են նրանք։

 

7 ամիս շարունակ պատասխան չստանալուց հետո Ա․ Չատինյանը նույն հարցով երկրորդ անգամ ՀՀ գլխավոր դատախազին է դիմել 2019թ․ հուլիսի 17-ին։ Այս անգամ Դատախազությունը արձագանքել է հարցմանը։

 

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Վ․ Դոլմազյանը հայտնել է, որ քրեական գործը կասեցված է։ Այլ մանրամասներ հրաժարվել է տրամադրել։ Ի դեպ՝ նույն դատախազի միջնորդությամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դ․ Խ․-ի և Ա․ Գ-ի քրեական գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։

 

Ինչ վերաբերում է ՔԿՀ աշխատակիցների արարքին գնահատական տալուն, ապա պետք է նշել, որ ինչպես այս գործով մեր նախորդ հրապարակումներում հիշատակել ենք, մեղադրական եզրակացության համաձայն, վիճաբանությունից հետո առաջինը խուց մտել են ՔԿՀ աշխատակիցները, սակայն, ոչինչ չեն ձեռնարկել և թույլ են տվել քրեական հեղինակություն Ա. Հայրապետյանը վիճաբանության մասնակիցներին տանի իր խուց և «ինքնուրույն զբաղվի խնդրով»։

 

Իսկ դրանից առաջ էլ ՔԿՀ ղեկավարությունը ընթացք չի տվել Ա․ Գ-ի՝ այլ խուց տեղափոխելու դիմումին և հորդորել է կասեցնել դիմումի ընթացքը։

 

Փաստ է, որ դատապարտյալը ծեծի է ենթարկվել ՔԿՀ ծառայողների թողտվությամբ, ինչն արձանագրված է նաև մեղադրական եզրակացության մեջ:

 

Թե ինչ հիմքով է ՔԿՀ ծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել, դատախազ Վ․ Դոլմազյանը չի հայտնել, քանի որ, ըստ նրա, դա պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։

 

Ակնհայտ է, որ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը չի պահովվել և պաշտոնատար անձինք, որոնց անգործության հետևանքով տեղի է ունեցել դեպքը, մնացել են անպատիժ։

 

Հատված՝ մեղադրական եզրակացությունից․

 

 

Դիտումներ՝ 1915

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????