Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2018 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ և ԱՀ /ԼՂ զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանք

October 8, 2018

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Կյանքի իրավունք | Պետական կառույցներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում 2018 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մահացության դեպքերի մասին տեղեկանքը:

 

Տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, որոշ դեպքերում՝ մահացած զինծառայողների հարազատներից:

 

Ըստ այդմ՝ մահացության 44 դեպք է արձանագրվել:

 

Նշենք, որ 44 մահվան դեպքերից միայն 34-ի մասին է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնի եղել կամ ԶԼՄ-ներով տարածված տեղեկության միջոցով, կամ պաշտոնական հրապարակային աղբյուրներից: Այդ 34-ից 27-ը, ըստ պաշտոնական դասակարգման, համարվել է ծառայության հետ կապված, 7-ը՝ չկապված:

 

Մյուս 10 դեպքերի մասին ընդհանրապես որեւէ հրապարակային տեղեկատվություն հասանելի չի եղել: Բոլոր այդ դեպքերը համարվել են ծառայության հետ չկապված:

 

Հատկանշական է, որ որոշ դեպքերում պաշտոնական աղբյուրները ըստ հայեցողության տարածում են հաղորդագրություններ ծառայության հետ չկապված մահացության դեպքերի մասին, իսկ որոշ դեպքերում՝ ոչ:

 

Մահացության միայն 40 դեպքում է հայտնի աշխարհագրական տարածքը, ըստ որի՝  դեպքերից 21-ը (47%) տեղի են ունեցել ԱՀ/ԼՂ, 19-ը՝ (43%) ՀՀ տարածքում:

 

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալների՝ 2017 թ.-ի համեմատ 2018 թ.-ին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության դեպքերի թիվը նվազել է ավելի քան 60 %-ով, ինքնասպանություն որակված դեպքերը նվազել է 1-ով, 1-ով նվազել է ապանության դեպքերը, սակայն ավելի քան 40 %-ով աճել են առողջական խնդիրների հետեւանքով մահացության դեպքերը եւ ավելի քան կրկնակի անգամ ավտովթարի հետեւանքով մահացության դեպքերի թիվը։

 

31 դեպքով քրեական գործեր են հարուցվել:

 

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 2530

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????