Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ դիրքորոշումները՝ ձերբակալված և կալանավորված անձանց առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ

December 11, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

2020 թվականի նոյեմբերի 24-ին հանրային քննարկման է դրվել ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» թիվ N 825-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Նախագիծը միտված է ապահովելու քրեակատարողական հիմնարկներում վատ վերաբերմունքի դեպքերի արձանագրումը և փաստաթղթավորումը: 

 

ՀՔԱՎ-ը հրապարակված Նախագծի վերաբերյալ ներկայացրել է դիրքորոշում՝ առաջարկելով նախատեսել, ի թիվս այլնի, խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի դեպքում անվտանգության երաշխիքներ, վերանայել պարտադիր բժշկական զննության անցկացման դեպքերը և կարգը:  

 

ՀՀ արդարադատության նախարարությունը ավելի վաղ՝ 2020 թ. օգոստոսի 19-ին, հանրային քննարկման էր դրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի փաթեթը: 

 

ՀՔԱՎ-ը դրական է գնահատել Նախագծերով նախատեսված կարգավորումները` քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս առաջնային բժշկական զննության, առողջության պահպանման իրավունքի հասկացության ընդլայնման, կյանքից զրկելու կամ վնաս պատճառելու միջոցների հասանելիության բացառման, ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու պրակտիկայի վերացման մասին։

 

Այնուամենայնիվ այս հարցերը միջազգային փաստաթղթերով սահմանված բանտային կանոններին համապատասխանեցնելու նպատակով ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ՝ քննարկման դրված Նախագծերի որոշ կարգավորումների վերաբերյալ։

 

ՀՔԱՎ-ը, ի թիվ այլնի, առաջարկել է.   

 

📌նախատեսել, որ մեկուսացված դատապարտյալներն ունեն նույն իրավունքները, ինչ մյուս դատապարտյալները՝ միաժամանակ ամրագրելով, որ մենախցում գտնվող դատապարտյալներին յուրաքանչյուր օր պետք է այցելեն բժիշկ և հոգեբան, 

 

📌կրճատել Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի երկարաձգման 6-անգամյա հնարավորությունը՝ ժամկետի երկարաձգում թույլատրելով առավելագույնը 3 անգամ, որին զուգահեռ, համաձայն վերը վկայակոչած դիրքորոշման, անպայմանորեն ապահովել մեկուսացման բացասական հետևանքները մեղմող երաշխիքներ, ընդ որում՝ յուրաքանչյուր երկարաձգման դեպքում ավելի ինտենսիվորեն;

 

📌ամրագրել, որ քրեակատարողական հիմնարկի պետը դիմումի կապակցությամբ որոշումը կայացնում է անհապաղ;

 

📌սահմանել, որ անձի անվտանգությանն սպառնացող վտանգ լինելու հիմնավոր կասկածի դեպքում ուղղիչ հիմնարկի ղեկավարությունը ձեռնարկում է միջոցներ՝ կանխելու այդ սպառնալիքները, նրանց առաջացնող պատճառները, այդ թվում և՝ սեփական նախաձեռնությամբ անձին մեկուսացնելու վերաբերյալ որոշում կայացնում։ 

 

💬ՀՔԱՎ դիրքորոշումը՝ «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» թիվ N 825-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մասին

 

💬ՀՔԱՎ դիրքորոշումը՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի փաթեթի մասին

Դիտումներ՝ 226

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????