Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կառավարությունը ձախողե՞լ է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության կատարումը

May 13, 2025

Գործունեություն | Լրատվամիջոցները մեր մասին | Հրապարակումներ

2022-2026 թվականների Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ամբողջական իրականացման ժամկետի ավարտին մնացել է մեկ տարի, սակայն ռազմավարական ոչ բոլոր նպատակներն են իրագործվել։ Օրինակ՝ անցումային արդարադատությունը ներառված էր նաև 2019-2023 թվականների ռազմավարության մեջ, որը, սակայն, ճանաչվել է ուժը կորցրած։ Անցումային արդարադատության հանձնաժողով չստեղծվեց ո՛չ նախորդ, ո՛չ էլ գործող ռազմավարության շրջանակում։

 

Անկատար է նաև Սահմանադրության նոր նախագծի մշակման խոստումը, չնայած դեռ 2023-ի ամռանը բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը պետք է պատրաստած և հրապարակած լինեին Սահմանադրության նոր նախագիծը, իսկ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն այս պահին անգործության է մատնված։

 

Դատավորների բարեվարքությունը ստուգելու նպատակով պետք է ստեղծված լիներ պարբերական գնահատման համակարգ, սահմանված լինեին բարեվարքության ստուգման չափանիշներ, ինչպես նաև՝ ներդրվեր հասարակական վերահսկողության համակարգ։

 

ՀՀ վարչապետն ասում է՝ դատավորների 60%-ը փոխվել է, բայց արդյո՞ք բարեվարքության հանրային վստահելի մեխանիզմ ներդրված է։ Արդյո՞ք ԲԴԽ-ն պետք է լիներ այդ մարմինը։

 

Factor TV-ի տաղավարում ծավալվել է քննարկում՝ հասկանալու, թե ինչքանով է իրագործվել 12 ռազմավարական ուղղություն նախանշած ռազմավարությունը, և ինչ խնդիրներ են առկա։ Քննարկման մասնակիցներն են՝

 

  • Արթուր Սաքունց՝ ՀՔԱՎ գրասենյակի նախագահ,

  • Արաքս Մելքոնյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, 

  • Միհրան Բուլղադարյան՝ ԹԻՀԿ իրավաբան,

  • Դավիթ Գյուրջյան՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ,

  • Արա Ղարագյոզյան՝ «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան։

 

Քննարկումը կազմակերպվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

 

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

 


© factor.am

Ռոբերտ Անանյան

Դիտումներ՝ 4

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????