Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը շարունակում է աշխատանքային իրավունքներին վերաբերող ամենօրյա իրավախորհրդատվություն տրամադրել «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում

August 22, 2022

Գործունեություն | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հայտարարություններ | Հրապարակումներ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում շարունակում է տրամադրել աշխատանքային իրավունքներին վերաբերող ամենօրյա իրավախորհրդատվություն։ Դրա շրջանակում մեր իրավախորհրդատուն, ըստ հարցի բնույթի, մեկնաբանում է աշխատանքային օրենսդրության համապատասխան իրավանորմերը և պարզաբանում, թե որքանով են դրանք կիրառելի տվյալ իրավիճակում, ինչպես նաև իրավական աջակցություն է ցուցաբերում, եթե խախտվել են դիմումատուի աշխատանքային իրավունքները, այդ թվում՝ կազմում համապատասխան փաստաթղթեր, իրականացնում դատական ներկայացուցչություն, եթե դրա անհրաժեշտությունը կա։

 

Ծրագրի շրջանակում վեր են հանվում նաև իրավախորհրդատվության ընթացքում հայտնաբերված օրենսդրական բացերն ու խնդիրները և ձեռնարկվում են վերջիններիս լուծմանն ուղղված համապատասխան քայլեր:

 

Ծրագրի մեկնարկից մինչ օրս իրավախորհրդատվության ընթացքում իրավական աջակցություն և օգնություն ցուցաբերվել է աշխատանքային իրավունքի խախտման այնպիսի դեպքերի շրջանակում, ինչպիսիք են՝ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ աշխատանքային պայմանագրի լուծման հետ կապված վեճեր (աշխատանքից անհիմն ազատել), օրենքով սահմանված կարգով աշխատավարձ չվճարելու, վերջնահաշվարկ չկատարելու հետ կապված վեճեր, օրենքով սահմանված կարգի խախտմամբ անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հետ կապված վեճեր: Իրավական աջակցության արդյունքում ունեցել ենք հաջողություններ՝ վերականգնելով դիմումատուների խախտված իրավունքները:

 

Աշխատանքային իրավունքը կարող է խախտվել ոչ միայն ձևավորված աշխատանքային հարաբերությունների պայմաններում, այլ նաև՝ մինչ աշխատանքային հարաբերությունների ձևավորումը՝ աշխատանք փնտրելու շրջանում։ Այնպես որ` մեզ կարող եք դիմել նաև, եթե ունեք հարցեր աշխատանք փնտրելիս և այս կամ այն իրավիճակում պարզաբանումների կարիք ունեք։

 

Եթե ունեք հարցեր աշխատանքային իրավունքների վերաբերյալ կամ խախտվել են ձեր իրավունքները, զանգեք 041123302 հեռախոսահամարով կամ գրեք «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի էջին։

 

——————————

«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ: 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Դիտումներ՝ 122

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????