Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման եւ մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար»

October 5, 2019

Ավարտված | Ծրագրեր

 

Իրականացման ժամկետը

 

2018 թ. նոյեմբերի 1-2019 թ. հունիսի 30

 

Ֆինանսավորող կազմակերպությունը

 

«ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների

պաշտպանության հիմնադրամ

 

Դրամաշնորհի չափը

 

102 226 658 ՀՀ դրամ

 

Նպատակը Քաղաքացիական վերահսկողության միջոցով Հայաստանում ընտրական գործընթացների ժողովրդավարացման ամրապնդման նպատակով «Անկախ դիտորդ» հասարակական դաշիքնի կողմից Ազգային ժողովի ընտրությունների կարճաժամկետ և երկարաժամկետ դիտարկում
Արդյունքերը  
 

 

Երկարաժամկետ դիտորդություն

 

Երկարաժամկետ դիտարկումը ներառել է վերապատրաստման մոդուլի և դիտարկման քարտերի մշակում։ 4 երկօրյա դասընթացներ են կազմակերպվել դիտորդների համար։ Իրականացվել է նրանց համակարգումը։ 

 

84 երկրաժամկետ դիտորդ Հայաստանի բոլոր մարզերից տեղեկատտվություն է հավաքագրել բոլոր կուսակցությունների և տարածքային թեկնածուների քարոզարշավի վերաբերյալ՝ 9 դիտարկման քարտերի հիման վրա։ 

 

Կարճաժամկետ դիտորդություն

 

34 երկօրյա դասընթաց է իրականցվել դիտորդության 950 թեկնածուի համար։ 4 լրացուցիչ բրիֆինգներ են կազմակերպվել շրջիկ դիտորդների համար և 4 լրացուցիչ բրիֆինգ է կազմակերպվել տարածքային ընտրական հանձնաժողովները դիտարկող դիտորդների համար։ 34 Շուրջ 740 դիտորդ քվեարկության օրը տեղեկատվություն է հավաքագրել 300 տեղամասային կենտրոնից և շրջակայքից և 36 տարածքային ընտրական հանձնաժողովից՝ 8 դիտարկման քարտերի հիման վրա։ 

 

Դիտորդական զեկույց

 

Դիտորդական զեկույցը, որը ներառել է օրենսդրության վերլուծություն և գնահատում (ներառյալ միջազգային և տեղական առաջարկությունների իրականացումը), քաղաքական համատեքստի նկարագրություն, քարոզարշավի և քվեարկության օրվա վերլուծություն, և ընտրական օրենսդրության փոփոխության մանրամասն առաջարկություններ, պատրաստվել և ներկայացվել է շահագրգիռ կողմերին 2019թ․ մարտի 26-ին։

 

Ընտրական վարքի ուսումնասիրություն

 

Երկճյուղ ուսումնասիրությունը ներառել է Հայաստանի բոլոր մարզերից վիճակագրական ընտրանքով ընտրված 1200 հարցվողների հետ անցկացված քանակական հարցում և խորքային հարցազրույցներ արտահերթ ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունների 18 թեկնածուների հետ։ Հետազոտության նախնական արդյունքները քննարկվել են փոքր աշխատանքային խմբով հունիսին։ Վերջնական արդյունքները 2017թ․ և 2018թ․ նախընտրական քարոզչության երկարաժամկետ դիտորդության համապատասխան տեղեկատվության հետ ամփոփվել են զեկույցում։ Հունիսի վերջին տեղի է ունեցել հանդիպում գործընկերների և ծրագրի շահառուների հետ՝ ծրագրի գնահատման և «Անկախ դիտորդի» ապագա գործունեության պլանավորման համար։  

Դիտումներ՝ 925

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????