Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մեկնարկեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագիրը

November 22, 2018

Հայտարարություններ

Նոյեմբերի 21-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ստորագրել է ընտրությունների նախապատրաստման և դիտարկման վերաբերյալ երեք նոր համաձայնագիր:


850,000 եվրո բյուջեով ծրագրերը ֆինանսավորվում են Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնության Հայաստանի համար նախատեսված բյուջեից և Հայաստանում ժողովրդավար ընտրություններին ուղղված ԵՄ աջակցության մաս են կազմում:


«Քաղաքացու ձայնը քաղաքական իրավունք է, որը պետք է պաշտպանել: Քաղաքացիական հասարակության մասնակցությունը ընտրական գործընթացներին կարևոր է ներառական և արձագանքող ժողովրդավարություն կառուցելու ճանապարհին: Այս ծրագրերի միջոցով քաղաքացիական հասարակության ակտիվիստները կբարձրացնեն իրազեկվածությունը և կներգրավեն ընտրողներին և դիտորդներին ընտրական գործընթացներում, ինչպես նաև կպատշտանեն կանանց, առաջին անգամ ընտրողների, լրագրողների և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները, որպեսզի կայացնեն սեփական ընտրություն: Ես իսկապես հուսով եմ, որ Հայաստանի քաղաքացիները կգնահատեն այս ծրագրերի միջոցով կարևոր, հավասարակշռված տեղեկատվությունը, վերլուծությունները և առաջարկությունները և հաշվետու կառավարություն ունենալուն ուղղված ջանքերը:

Ծրագիրը իրականացվում է #ՕքսԵՋենհիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:

facebook.com/eudelegationtoarmenia

Դիտումներ՝ 1259

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????