Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ամրապնդելով Հայաստանում ժողովրդավարության անցումը

November 18, 2019

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2019 թ. մարտին ՀՀ խորհրդարանական խմբակցությունները երկխոսություն սկսեցին ընտրական բարեփոխումների առաջնահերթությունների վերաբերյալ և սահմանեցին ժամանակացույց, որն ընդգրկում էր Քաղաքական կուսակցությունների վերաբերյալ օրենքի փոփոխություններ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական համակարգի փոփոխություններ, Սահմանադրական փոփոխություններ և Ընտրական օրենսգրքի ավելի մեծ փոփոխություններ՝ ուղղված Խորհրդարանական ընտրություններին:

 

Լիովին հավանություն տալով և աջակցելով այս փոփոխությունների տեմպին ու ընթացքին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ակնկալում է, որ փոփոխություններում արտացոլված կլինեն մի շարք կարևոր կետեր՝ Քաղաքական կուսակցությունների մասին օրենքում, Ընտրական օրենսգրքում և Սահմանադրության՝ ընտրություններին վերաբերող բաժնում։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև դիրքորոշում է հայտնել, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեծ դեր կարող է ունենալ՝ հետևելով Կառավարությանը և  աջակցություն ու խորհրդատվություն տրամադրելով իրականացվող բարեփոխումների համար:

 

ԵՄ-ն պետք է խրախուսի Հայաստանի Կառավարությանը՝ խստորեն դատապարտել իրական քաղհասարակության, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դեմ հարձակումները՝ հեղինակավոր կազմակերպությունների և դոնորների վարկաբեկմանն ուղղված արշավների լույսի ներքո:

 

Մանրամասները՝ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ

 

Փաստաթղթի անգլերեն տարբերակը հրապարակվել է Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի պաշտոնական կայքէջում։

Դիտումներ՝ 928

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????