Հայաստանյան քաղհասարակության մի շարք կազմակերպություններ կոչով դիմել են ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով զեկուցողներին՝ համապատասխան արձագանք տալու Ադրբեջանի գործողություններին։
Կոչին կից ներկայացվել են համապատասխան փաստեր։
Հորդորում ենք Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով հատուկ զեկուցողին, Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցողին, և Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության ժամանակակից ձևերի և դրանց հետ կապված անհանդուրժողականության հարցերով հատուկ զեկուցողին՝ արդյունավետ արձագանք տալ այս տեղեկատվությանը և իրենց մանդատներին համապատասխան.
📌Անմիջապես կապ հաստատել Ադրբեջանի Կառավարության հետ և կոչ անել անհապաղ վերջ դնել քաղաքացիական բնակչության թիրախավորմանը, պահանջել հարգել ու պաշտպանել Ադրբեջանի իշխանությունների հսկողության տակ հայտնված յուրաքանչյուր քաղաքացիական անձի և hors de combat մարտիկի կյանքի իրավունքն ու բարեկեցությունը;
📌Անմիջապես կապ հաստատել Ադրբեջանի Կառավարության հետ՝ ապահովելու, որ Ադրբեջանի ուժերի հսկողության տակ գտնվող տարածքում գտնվող ռազմագերիները և hors de combat անձինք, այդ թվում՝ վիրավորները ստանան բուժում: Սա մեծ կարևորություն ունի՝ հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված և հոկտեմբերի 17-ին վերահաստատված մարդասիրական հրադադարի պայմանները չպահելու հանգամանքը;
📌Հայցել տեղեկատվություն առ այն, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել՝ գրանցելու մահացածների վերաբերյալ տեղեկությունը և վերադարձնելու աճյունները իրենց քաղաքացիության երկրին և/կամ ընտանիքին;
📌Հայցել տեղեկատվություն առ այն, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել՝ կանխելու ռասիստական և այլատյացության գործողությունները, խրախուսել հանդուրժողականությունը, փոխըմբռնումը և սոցիալական ներդաշնակությունը և խթանել հարգանք՝ մշակութային բազմազանության նկատմամբ;
📌Անմիջապես հրավիրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի և Գլխավոր ասամբլեայի ուշադրությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության հայերի հանդեպ խոշտանգումների և/կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքին կամ պատժին:
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Transparency International հակակոռուպցիոն կենտրոն
Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Ամբողջական փաստաթուղթը հասանելի է ԱՅՍՏԵՂ