Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ-ում աշխատանքային իրավունքների մասին տեղեկացվածությունը շատ ցածր է․ ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

February 1, 2023

Գործունեություն | Լրատվամիջոցները մեր մասին | Տեսադարան

ՀՀ-ում աշխատանքային իրավունքների մասին տեղեկացվածությունը շատ ցածր է․ «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ Մարտահրավերներ և հնարավորություններ» աշխատաժողովի ընթացքում այս կարծիքը հայտնեց ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսսը։

 

«Հայաստանը, որ ընտրել է ժողովրդավարական երկիր դառնալու ուղին, պետք է այնպես անի, որ գործատուների և աշխատողների իրավունքները պաշտպանված լինեն։ Այն հասարակությունը, որտեղ պաշտպանված են քաղաքացիների իրավունքները, ավելի պրոդուկտիվ է։

 

ԵՄ-ն այն կարծիքին է, որ երկիրը կարող է լավ գործել և ապրել այն դեպքում, երբ բոլորը ներգրավված են, բոլորի կարծիքը լսելի է և բոլոր հանդեպ կա հարգանք, ինչպես նաև բոլորը պաշտպանված են։ Այլ կերպ ասած՝ սոցիալական երկխոսությունը շատ կարևոր է ցանկացած կազմակերպության համար, և այն մեխանիզմները, որոնք ներդրված են այդ երկխոսությունն ապահովելու համար, հենց աշխատանքային իրավունքներն են։ «Յուրաքանչյուրն ունի աշխատավայրում արդար վերաբերմունքի արժանանալու իրավունք։ Յուրաքանչյուրն արժանի է ունենալ աշխատանք և վաստակել»,- նշեց Ֆրենկ Հեսսը։ ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավարն ընդգծեց, որ աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում առկա մարտահրավերների հաղթահարման համար պետք է կենտրոնանալ երեք հիմնական գործողության վրա՝ տեղեկացնել, հարգել և պաշտպանել։ Մանրամասները՝ տեսանյութում։

 


 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/606520.html?fbclid=IwAR28P8G7Wp90B4n8u_QAudsfq-h3OMNxPZN3CoaA7iHKRK2LTCkt27EGJgA

© factor.am





Դիտումներ՝ 193

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????