Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արդյո՞ք դատավորներն իրենց լիազորությունները ստանձնել են սահմանադրական օրենքի պահանջի խախտմամբ, թե՞ պետական մարմինները հերթական անգամ անփույթ վարքագիծ են դրսևորել

May 20, 2024

Գործունեություն | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն ստանալու հարցում է ներկայացրել ՀՀ դատական դեպարտամենտ` ստանալու 2016-ից  2022 թվականները նշանակված դատավորների անվանացանկը և նույն ժամանակահատվածում նշանակված դատավորների կողմից ստորագրված երդման տեքստերի պատճենները։ 

 

Ստացված տեղեկատվության համաձայն նշված ժամանակահատվածում նշանակվել է 125 դատավոր, որոնցից 32 դատավորի անձնական գործում բացակայում են երդման տեքստերը։ Ընդ որում դատավորի պաշտոնում նշանակված անձանցից 9 նշանակվել են 2018 թվականին, 1-ը 2019 թվականին և 22-ը 2021 թվականին։ 

 

ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 118-րդ հոդվածով սահմանվում է․ «1. Դատավորի պաշտոնում նշանակված անձը նշանակման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում Հանրապետության նախագահի մոտ, իսկ իրավունքի ուժով նշանակված լինելու դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստում տալիս է երդում: 2. Երդումը տրվում է հանդիսավոր պայմաններում՝ ապահովելով հանրային հասանելիությունը, անհատական կարգով՝ յուրաքանչյուր դատավորի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով, որից հետո դատավորը ստորագրում է ընթերցված տեքստը: 3. Անձը դատավորի պաշտոնը ստանձնում է երդման տեքստը ստորագրելու պահից (...)»: 

 

Երդման տեքստը հետևյալն է․ «Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:»:

 

Նշանակված դատավորների կողմից ստորագրված երդման տեքստերի պատճենների բացակայությունը հիմք է ստեղծում կասկածելու, որ  դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում սահմանված դրույթները, մասնավորապես դատավորի պաշտոնում  նշանակվելու կարգն առնվազն 32 անձի դեպքում չի պահպանվել և դատավորի պաշտոնում նշանակված 32 անձ փաստացի իրականացնում է «արդարադատություն» սահմանադրական օրենքի խախտմամբ՝ պարտադիր երդման կարգը շրջանցելով։ 

 

Անհրաժեշտ է ընդգծել դատավորի երդման ինստիտուտի սահամանդրաիրավական նշանակությունը, որով դատավորը ստանձնում է սահամանդրական պարտականություն գործելու ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակություն։ 

 

Հետևաբար, երդման տեքստերի պատճենների բացակայությունը լուրջ հետևանքներ կարող է առաջացնել Հայաստանում արդարադատության իրականացման գործում և խարխլել ողջ դատական համակարգը։ 

 

Սույն հայտարարությամբ արձանագրված խնդիրը պետք է հրատապ դառնա ուսումնասիրության առարկա ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում՝ պարզելու համար, թե արդյոք ՀՀ ամբողջ տարածքում ստեղծվել են արտակարգ դատարաններ, որտեղ պաշտոնավորում են դատավորներ առանց պարտադիր պայման հանդիսացող երդման արարողության անցկացման, թե գործ ունենք ոչ պատշաճ փաստաղթավորման դրսևորման հերթական փաստի հետ։

 

Միաժամանակ, գտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ստուգի` արդյոք նաև այլ ժամանակահատվածներում նշանակված դատավորները ստանձնել  են դատավորի պաշտոնը սահմանադրական օրենքի պահանջների պահպանմամբ։ 

Դիտումներ՝ 102

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????