March 30, 2023
Գործունեություն |
Հրապարակումներ

Այսօր, «Իմ ապագա մասնագիտությունը» ծրագրի շրջանակներում, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հյուրընկալել է Լեռնապարի Միջնակարգ Դպրոցի ավագ դասարանի աշակերտներին։

ՀՔԱՎ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Նորայր Ալեքյանը և Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը ներկայացրել են իրենց մասնագիտությունները՝ մարտահրավերներով և յուրահատկություններով հանդերձ։

Աշակերտները նաև ծանոթացել են ՀՔԱՎ-ի գործունեությանը, ստեղծված կոմիքսներին և ընթացիկ ծրագրերին։
Դիտումներ՝ 30