Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին

October 25, 2023

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Հաջողության պատմություններ

ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը

 

ՀՔԱՎ-ը, «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում, ստանձնել է Ա.Մ-ի խախտված աշխատանքային իրավունքի պաշտպանությունը։ Խախտված աշխատանքային իրավունքը վերականգնելու նպատակով ՀՔԱՎ-ը, հանձին փաստաբան Տիրուհի Վարդանյանի, հայց է ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Ա. Մ-ին աշխատանքից ազատելու հիմք էր հանդիսացել վերջինիս կենսաթոշակային տարիքի լրանալը: ՀՔԱՎ-ը, բազմաթիվ անգամներ անդրադառնալով նշված հիմքի ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերին՝ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիային հակասելու խնդրին, տվյալ խնդիրը բարձրացրել էր նաև Ա. Մ.-ի աշխատանքային իրավունքի պաշտպանության շրջանակներում և Դատարան ներկայացրել ՀՀ Սահմանդրական դատարան դիմելու մասին միջնորդություն: Միջնորդության բավարարման արդյունքում Դատարանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ քննարկվող նորմի սահմանադրականությունը որոշելու հարցով

 

Սահմանադրական դատարանը 05.09.2023 թվականի աշխատակարգային որոշմամբ թեև մերժել է Դատարանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը, սակայն արձանագրել է, որ «բոլոր այն դեպքերում, երբ իրավակիրառը գտնում է, որ կիրառման ենթակա նորմը հակասում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, ապա «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետք է կիրառվի վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը: Ուստի Դիմողը կաշկանդված չէ վեճի լուծումն իրականացնել՝ անմիջականորեն կիրառելով  Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի դրույթները, որոնց ենթադրաբար հակասում է վերջինիս կողմից վիճարկվող օրենքի դրույթը»:

 

Փաստացի սահմանադրական արդարադատությունն իրականացնող մարմինը` Սահամադրական դատարանը սույն գործի շրջանակներում ներկայացված դիմումի հիման վրա գործը քննության ընդունելու, գործի քննությունը մերժելու հարցի քննարկման շրջանակներում, իր աշխատակարգային որոշմամբ անդրադառնալով  միջազգային պայմանագրերի դրույթների անմիջական կիրառման սկզբունքին, արձանագրել է, որ ցանկացած դեպքում երբ կհաստատվի, որ գործով կիրառելի նորմը հակասում է վավերացված միջազգային պայմանագրերին, կիրառման ենթակա է լինելու միջազգային պայմանագրով ամրագրված դրույթը և Դատարանը կաշկանդված չէ վեճի լուծումն իրականացնելիս կիրառել ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց հակասում է վիճարկվող օրենքի դրույթը:

Դիտումներ՝ 223

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????