Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մենք փնտրում ենք Արարատի և Շիրակի մարզերում հոգեսոցիալական աջակցության ծառայությունների կարիքի գնահատում իրականացնող

March 25, 2024

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ

 

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է ներկայացնելու գնային առաջարկ ՀՀ Արարատի և Շիրակի մարզերում հոգեսոցիալական ծառայությունների կարիքի գնահատում իրականացնելու համար։

 

Հետազոտությունն իրականացվում է «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա (2024-2026 թթ․) ծրագրի շրջանակներում։ 

 

Ծրագրի մասին

 

Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։ 

Ծրագրի  նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ներդրմանը, որը կօգնի մշակել մատչելի և ներառական հոգեկան առողջության ծառայությունների մեխանիզմներ և քաղաքականություն, ինչպես նաև խթանել հասարակության դրական վերաբերմունքը Հայաստանում հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ:

 

Ծրագրի խնդիրներն են՝

 

  • մշակել հոգեկան առողջության ոլորտի համար իրավունքահեն քաղաքականություն՝ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներին և միջազգային չափանիշներին համապատասխան,
  • իրականացնել ջատագովություն իրավունքահեն քաղաքականությունների ներդրման և լավարկման ուղղությամբ,
  • իրականացնել ջատագովություն գործող հոգեսոցիալական ծառայությունների լավարկման ուղղությամբ,
  • մշակել և փորձարկել ՀՀ-ում հոգեկան առողջության համայնքային նոր ծառայությունների մոդելներ և վաղ հայտնաբերման մեխանիզմներ,
  • բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու հետաքրքրությունը հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ՝ շեշտը դնելով առկա խարանի և խտրական վերաբերմունքի նվազեցման վրա։

 

Ընդհանուր տեղեկություններ թեմայի վերաբերյալ

 

Հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանցից շատերը զրկված են իրենց համայնքներում անկախ ապրելու և նախընտրելի ու անհրաժեշտ սոցիալական և առողջապահական ծառայությունները ստանալու հնարավորությունից: Այդ ծառայություններն անհասանելի են, քանի որ համայնքահենք ծառայությունների ենթակառուցվածքներն ամբողջությամբ ձևավորված չեն, դրանք հատվածական և չփոխկապակցված են: 

 

 

Հոգեկան առողջության խնդիրներ և աջակցության բարձր կարիք ունեցող անձանց պահանջմունքներին հիմնական արձագանքը հաստատություններում նրանց բուժման և խնամքի (բնակության) կազմակերպումն է։ 

 

 

2021 թ. ընդունվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Օրենքով, ի թիվս այլնի, ամրագրվել է համայնքներում ծառայությունների մատչելիության ապահովման դրույթը։

 

Նպատակ և արդյունքներ

 

Գնահատման նպատակն ընտրված համայնքների ժողովրդագրական, հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական և առողջապահական կարիքների  հավաքագրումն ու գնահատումն է, ինչպես նաև հոգեկան առողջության գործող ծառայությունների և դրանց արդյունավետության գնահատումը ու հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ առաջարկությունների մշակումը՝ ուղղված հոգեսոցիալական աջակցության ծառայությունների պիլոտային ներդրմանը։ 

 

Թիրախ մարզերը

 

Կարիքի գնահատումը պետք է ընդգրկի ՀՀ Արարատի և Շիրակի մարզերը։

 

 

Հայտատուի պարտավորությունները

 

  1. Հավաքագրել և վերլուծել ՀՀ Արարատի և Շիրակի մարզերում սոցիալ-ժողովրդագրական հատվածի վերաբերյալ տվյալները
  2. Բացահայտել ՀՀ Արարատի և Շիրակի մարզերում հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց թիվը և սեռատարիքային և աշխարհագրական բաշխումը
  3. Բացահայտել ՀՀ Արարատի և Շիրակի մարզերում հոգեկան առողջության պահպանմանը և հոգեկան առողջության խնդիրների կանխարգելմանն ուղղված առկա ծառայությունները, գնահատել դրանց որակը, հասանելիությունը մարզերի բնակիչներին և հասանելիության խոչընդոտները
  4. Ապահովել արդյունքների ժամանակին ու պատշաճ տրամադրումը, այդ թվում աշխատանքի մեթոդաբանությունը, հաշվետվության և հետադարձ կապի ու հաղորդակցման փուլերի մանրամասն մոտեցումները, տվյալների պաշտպանության և խաչաձև ստուգման մեխանիզմները 

 

Աշխատանքների շրջանակը

 

  1. Երկրորդական տվյալների ուսումնասիրություն
  2. Պատասխանատու գերատեսչությունների, ծառայություն մատուցողների և մարզում գործող հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներ/հարցազրույցներ
  3. Համայնքների բնակիչների հարցումներ 
  4. Ֆոկուս-խմբային քննարկումներ
  5. Այլ մեթոդաբանության ներկայացում, որը ծառայություն մատուցողը կհամարի նպատակահարմար գնահատումն իրականացնելու համար   

 

 

Արդյունքները և ժամանակացույցը

 

 

Ծառայություն մատուցողը պետք է ապահովի հետևյալ արդյունքները՝

 

 

 

Ծառայություն մատուցողը պարտավոր է կատարել հանձնարարությունը՝ հիմնվելով սույն տեխնիկական առաջադրանքի վրա՝ հանձնարարության իրականացման ամբողջ ընթացքում ապահովելով սերտ կապ և համագործակցություն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ: Յուրաքանչյուր փուլում նախքան հաջորդ փուլ անցնելը պարտադիր է արդյունքների հաստատումը  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից:

 

Սույն տեխնիկական առաջադրանքի շրջանակում կազմված ուսումնասիրության շրջանակը, արդյունքները և այլ վերաբերելի նյութերը չեն կարող օգտագործվել, հրապարակվել և/կամ տարածվել առանց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախնական գրավոր հաստատման։

 

Պայմանագրի տևողության ժամկետը

 

Աշխատանքների սկիզբ՝ 2024 թ․ ապրիլի 18։ Տևողությունը՝ առավելագույնը 50 օրացուցային օր։

 

Պահանջվող որակավորում և փորձ

Հայտատուն պետք է ունենա՝

  • բարձրագույն կրթություն մաթեմատիկայի, վիճակագրության կամ համապատասխան սոցիալական գիտությունների ոլորտներում,
  • ոլորտում գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • կազմակերպչական կարողություն՝ հավաքելու, վերլուծելու և սինթեզելու մեծ քանակությամբ տեղեկատվություն սեղմ ժամկետներում,
  • ընտրանքի ձևավորման մեթոդաբանության մշակման փորձ՝ երաշխավորելով, որ խոցելի խմբերը համամասնորեն ներկայացված են ընտրանքում,
  • հաշվետվություններ, զեկույցներ կազմելու փորձ։

 

 

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը հայերեն՝ 

  • ուղեկցող նամակ՝ ամփոփ ներկայացնելով վերաբերելի աշխատանքային փորձառությունը,
  • ինքնակենսագրություն (CV),
  • մեթոդաբանության նախնական տարբերակ, որը պետք է ներառի տվյալների պաշտպանության և խաչաձև ստուգման մեխանիզմները և ֆինանսական առաջարկ՝ ըստ Հավելվածի,
  • նախկինում կատարած նմանատիպ աշխատանքի առնվազն մեկ օրինակ (նախկինում կատարված կարիքի գնահատման զեկույց)։

 

Հայտերը պետք է էլեկտրոնային փոստով ուղարկել mtemuryan@hcav.am էլեկտրոնային հասցեին մինչև 2024 թվականի ապրիլի 12-ը (ներառյալ): 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրն ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Հետևաբար գնային առաջարկը պետք է ներկայացնել առանց ԱԱՀ։

 

 

Կազմակերպության մասին

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժևորող անհատների:

 

Կազմակերպությունն անվճար իրավական աջակցություն է տրամադրում տարեկան շուրջ 1000 քաղաքացու ՀՀ ողջ տարածքում, վարում ռազմավարական դատավարություններ, մշտադիտարկում իրականացնում փակ և կիսափակ հաստատություններում, պետական կառույցների, ՏԻՄ-երի, ընտրական գործընթացների նկատմամբ։ Կատարում է իրավական ակտերի վերլուծություն և ներկայացնում օրենսդրական առաջարկներ, իրականացնում խաղաղասիրական ծրագրեր, կարողությունների զարգացման ու իրազեկման նպատակով դասընթացներ ու քննարկումներ, տեղեկատվություն տրամադրում միջազգային կառույցներին՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ։

 

 

Կազմակերպության գործունեության ուղղություններից է հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը։ 

 

 

 

Դիտումներ՝ 893

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????