Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը հասել է բարեկամական հաշտության. ՀՀ Կառավարությունը ՄԻԵԴ գանգատի շրջանակում փոխատուցել է 1000 եվրո

June 1, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Մարդու իրավունքների Եվրոպական դատարան | Նորություններ | Ռազմավարական գործեր

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի արդյունքում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Հովհ․ Ղազարյանը, ում իրավունքների  պաշտպանությունը ստանձնել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը, 2021 թ․-ի հունվարին ՀՀ Կառավարությունից ստացավ 1000 եվրո փոխհատուցում։ 

 

Դեռևս 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած հավաքների մասնակից Հովհ. Ղազարյանը կալանավորվել էր՝ մեղադրվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։ Այնուհետև, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հերթական անգամ երկարաձգել էր նրա նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը։

 

Հովհ․ Ղազարյանը նշում է. «Երկու ոստիկան ցուցմունք են տալիս, որ ես քար եմ նետել ոստիկանի վրա և դրա հիման վրա ձերբակալում են ինձ. սա ինձ համար անընդունելի է, նրանք առնվազն պետք է պատասխանատվության ենթարկվեին»:

 

Վերաքննիչ դատարանը, քննելով գործը, առաջին ատյանի դատարանի որոշումը որակել էր անհիմն ու անօրինական՝ հատուկ ընդգծելով խափանման ամենախիստ միջոց կալանքը կիրառելու համար դատարանի ծանրակշիռ պատճառների բացակայությունը, բացի դրանից՝ հաշվի առնելով Ղազարյանին մեղսագրվող արարքի վտանգավորության ցածր աստիճանը, նախկինում նրա՝ դատապարտված չլինելը, ինչպես նաև այն պայմանները, որոնցում նա պահվել էր․ խցերը ունեին շուրջ 30 քմ. մակերես, որտեղ պահվել են 12-13 մարդ, ինչը հակասում է եվրոպական չափանիշներին: Վերաքննիչ դատարանը բավարարում է Անի Չատինյանի բողոքը՝ բեկանելով կալանքը ևս 2 ամսով երկարձգելու որոշումը։ Հովհ․ Ղազարյանը ազատ է արձակվում դատական նիստերի դահլիճից, իսկ 2018 թ․  հունիսին՝ արդարացվում։ Բացի դրանից՝ 2019 թ.-ին Երևանի առաջին ատյանի դատարանը բավարում է Անի Չատինյանի հայցը՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով՝ 2 մլն դրամի չափով։ 

 

Ի պաշտպանություն Հովհ․ Ղազարյանի իրավունքների՝ Անի Չատինյանը դիմել էր ինչպես տեղական արդարադատության բոլոր օղակներ, այնպես էլ 2017 թ․-ին ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) և 11-րդ հոդվածների (Հավաքների և միավորման ազատություն) խախտման հիմքով։

 

ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա հասնելով բարեկակամական հաշտության՝ ՀՀ Կառավարությունը ընդունել էր, որ խախտել է Հովհ․ Ղազարյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը և փոխհատուցել էր պատճառված վնասը 1000 եվրոյի չափով։ 

 

«Հելսինկյան գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը շատ մեծ գործ կատարեց. իմ կալանքում գտնվելու ժամանակ հնարավորություն չունեինք ընտանիքով փաստաբան վարձելու, բայց լավ է, որ Հելսինկյան գրասենյակը օգություն ցուցաբերեց ի պաշտպանություն իմ իրավուքների»,- ասում է Հովհաննեսը։

 

ՀՀ դատարանները հիմնականում կիրառում են խափանման միջոցներից ծանրագույնը՝ կալանքը, երբ հնարավոր է ավելի մեղմ միջոցներ կիրառել։ Այս համատարած արատավոր պրակտիկան վերացնելու հարցում այս որոշումը առանցքային նշանակություն ունի։ 

 

Հատկանշական է, որ ՀՀ Կառավարությունն ընդունել է Հովհ․ Ղազարյանի նկատմամբ կալանք կիրառելու բավարար չափով չհիմնավորված լինելը և նրա իրավունքները խախտումը, և հարցը լուծվել է բարեկամական հաշտությամբ։

 

Դիտումներ՝ 185

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????