Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Հովիկ Մատինյան | Նորություններ
Այսօր՝ 2018թ. դեկտեմբերի 19-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Ս. Բաղդասարյանի նախագահությամբ, որոշեց փոխել մեկ ցուցմունքով գողության մեջ մեղադրվող Հովիկ Մատինյանի խափանման միջոցը և կիրառեց 2.000.000 ՀՀ դրամ գրավ:
Այսօր դատարանը լսելու էր պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան հրավիրված ևս 3 վկայի, սակայն նրանք դատարան չէին ներկայացրել: Դատարանը նրանց բերման կենթարկի:
Վկաներին բերման ենթարկելու որոշումից հետո Հովիկ Մատինյանի պաշտպաններ, փաստաբան Ա. Մկոյանն ու ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Չատինյանը միջնորդեցին փոխել խափանման միջոց կալանքը և կիրառել ավելի մեղմ խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ:
Չնայած նրան, որ մեղադրող դատախազն ու տուժողը դեմ էին խափանման միջոցը փոխելուն, դատարանը մեկ ժամ անց հրապարակված որոշմամբ բավարարեց միջնորդությունը: Գրավը վճարելուն պես Հովիկ Մատինյանը ազատ կարձակվի: