Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությամբ պայմանավորված քաղաքական լարվածություններն ու աճող անապահովությունը գերիշխող էին՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների շարքում:
Տեղահանվել են ավելի քան 7600 խաղաղ բնակիչներ, հիմնականում կանայք և երեխաներ, և վնասվել կամ ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր: Ռազմական գործողությունների տարերային միջադեպերը շարունակել են վտանգել Լեռնային Ղարաբաղի գյուղերի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բնակվող խաղաղ բնակիչների անվտանգությունն ու կենսունակությունը: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ օգոստոսի վերջի դրությամբ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո 303 անձինք, խաղաղ քաղաքացիներ և զինվորականներ, համարվում են անհայտ կորած
Իրավապահ մարմիններն ամբողջ տարվա ընթացքում միջամտել են հավաքների ազատությանը: Օգոստոսին Երևանի ոստիկանությունը առանց բացատրության կարճ ժամանակով բերման է ենթարկել մոտ 20 մարդու, ովքեր բողոքում էին Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի դեմ։ 2022 թվականի հունիս ամսվա ընթացքում միայն փաստագրվել է 12 միջադեպ, 13 տուժողներով, որոնք կատարվել են ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ մասնավոր անձանց կողմից:
Հաշմանդամություն ունեցող երեխաները մնում են առանձնացված մանկատներում, հատուկ դպրոցներում կամ տանը՝ չստանալով կրթություն կամ ստանալով սահմանափակ կրթություն:
2022 թվականին հինգ պետական մանկատներում ապրել է հաշմանդամություն ունեցող 475 երեխա. դպրոց հաճախել է ընդամենը 230-ը:
2021 թվականին Հայաստանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցված կանանց գրեթե 36 տոկոսը, ովքեր երբևէ եղել են հարաբերությունների մեջ, ենթարկվել են ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական բռնության ձևերից առնվազն մեկին՝ ներկայիս կամ նախկին ինտիմ զուգընկերների կողմից։
Հայաստանում ԼԳԲՏ մարդիկ շարունակում են ենթարկվել ոտնձգությունների, խտրականության և բռնության։ New Generation-ը և PINK-ը, ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության երկու խմբերը, սեպտեմբերի դրությամբ փաստագրել են սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ֆիզիկական հարձակումների 27 դեպք: Իշխանությունները քրեական հետաքննություն են սկսել 12 դեպքով։
Իշխանությունները շարունակել են իրականացնել դատական, ոստիկանական և սահմանադրական հավակնոտ բարեփոխումներ: Մարդու իրավունքների խախտումները ներառել են իրավապահ մարմինների կողմից վատ վերաբերմունքի, հավաքների ազատությանը միջամտելու, ընտանեկան բռնության, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության և սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով բռնության ու խտրականության խնդիրներ:
Մանրամասները՝ այստեղ ։