Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անկախ դիտորդ դաշինքի հայտարարությունը սահմանադրական հանրաքվեին ազգային փոքրամասնությունների մասնակցության մասին

March 3, 2020

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հայտարարություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Ընտրական գործընթացների և առավել ևս հանրաքվեների դեպքում Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի ընտրության իրավունք ունեցող հավասար մասնակցության հնարավորություն։

 

ԵԱՀԽ (1994-ից ԵԱՀԿ) Մարդկային ուղղությանը նվիրված համաժողովի` Կոպենհագենի հանդիպման փաստաթղթի հոդված 34-ը սահմանում է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պիտի հնարավորություն ունենան պետական մարմինների հետ հարաբերություններում օգտագործել իրենց մայրենի լեզուն։

 

Կոպենհագենյան փաստաթղթի տարընթերցումներից խուսափելու համար նշենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից պատրաստված ձեռնարկը մեկնաբանում է 34-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները, որպես ազգային փոքրամասնությունների բնակության տարածքներում ընտրական գործընթացների վերաբերյալ տեղեկատվության և նյութերի տարածումը նրանց լեզուներով։ Նույնը խորհուրդ է տալիս նաև Վենետիկի հանձնաժողովը՝ առաջարկելով ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը ունենալ ինչպես երկրի պաշտոնական լեզվով, այնպես էլ ազգային փոքրամասնությունների լեզուներով։

 

Նշենք նաև, որ Հայաստանը վավերացրել է ԵԽ ազգային փոքրամասնությունների կամ Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան, որով պարտավորվել է քայլեր ձեռնարկել եզդիերենի, քրդերենի, ասորերենի, հունարենի, ռուսերենի պահպանության համար:

 

Ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի շրջանակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև դրված հարցը պետք է հասանելի լինի ՀՀ քաղաքացի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց մայրենի լեզվով։


Վերոնշյալից ելնելով Անկախ դիտորդ դաշինքը գտնում է, որ


ընտրական գործընթացներին ազգային փոքրամասնությունների հավասար մասնակցությունը չապահովելը խնդրահարույց է և տեղ չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետությունում,
ապագա ընտրական գործընթացների ընթացքում ազգային փոքրամասնությունների հավասար մասնակցության հարցը պիտի դառնա մասնագիտական և լայն հասարակական քննարկումների առարկա,
պետք է մշակվեն մեխանիզմներ՝ ազգային փոքրամասնությունների լեզուներով քվեաթերթիկների ապահովման, առանց վտանգելու քվեարկության գաղտնիությունը:

 

Որպես հրատապ և մասնակի միջոց, սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, Անկախ դիտորդ դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկում է Ընտրական օրենսգրքի հոդված 65-ի 8 մասի համապատասխան ապահովել Սահմանադրության փոփոխվող հոդվածների տեքստի և քվեաթերթիկի նմուշի ազգային փոքրամասնությունների լեզուներով թարգմանված տարբերակների առկայությունը տեղամասային կենտրոններում։

Դիտումներ՝ 1077

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????